Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2012թ. տարեկան զեկույց

Փետրվար 18,2014 18:37

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարևորում է քաղաքացիական հասարակության դերը քաղաքականության մշակման և կառավարությանը հաշվետու պահելու գործընթացում: 2012 թ. կազմակերպությունը ակտիվ գործունեություն է ծավալել ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում: Գործունեության զգալի մասն ընդգրկել է հանրապետության հյուսիսային մարզերը և Երևան քաղաքը:

Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվել է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերի, նորմերի տեղայնացման և պաշտպանության անհրաժեշտությունից: 2012 թ. կազմակերպությունը գործունեություն է ծավալել երեք ռազմավարական ուղղություններով՝ մարդու իրավունքների պաշտպանություն, խաղաղասիրություն, քաղաքացիական նախաձեռնությունների խթանում և առանձին խմբերի շահերի պաշտպանություն:

2012 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կազմակերպել և/կամ մասնակցել է տարբեր հասարակական միջոցառումների (երթեր, բողոքի ցույցեր, կլոր սեղաններ, մամլո ասուլիսներ)` զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, մահացության դեպքերի, դրանց ոչ պատշաճ քննության հարցերին առնչվող խնդիրները ներկայացնելու նպատակով:

2012 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվել են 11 դրամաշնորհային և ենթադրամաշնորհային ծրագրեր, որոնք ուղղված են եղել կազմակերպության ռազմավարական նպատակների և խնդիրների իրականացմանը, կազմակերպության կազմակերպական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

2012 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակազմը մասնակցել է ավելի քան 30 կոնֆերանսների, սեմինարների, մասնագիտական վերապատրաստման դասընթացների և ուսուցողական այցերի տեղական և միջազգային մակարդակներում Հունգարիայում, Էստոնիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Բելգիայում, Բոսնիա- Հերցեգովինայում, Վրաստանում, Ուկրաինայում և Շվեյցարիայում:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Զեկույցը` այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728