Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտանը հերքում է մեղադրանքը եւ պնդում, որ զինծառայողին ծեծի չի ենթարկել. Pastinfo.am

Փետրվար 18,2014 18:43

Նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանի գործով կալանավորված բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանն առաջադրված երեք մեղադրանքներով էլ իրեն մեղավոր չի ճանաչում։   Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը` նշելով, որ Ա.Թադեւոսյանը հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ մեղադրանքի որոշման մեջ նկարագրված իրադարձություններն ինքը չի կատարել և որ Մհեր Խլղաթյանին չի ծեծել:

Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալն է առաջինը զանգահարել զինվորի ծնողներին եւ նրանց տեղեկացրել նրա առողջական վիճակի մասին՝ հրավիրելով զորամաս, իսկ ծնողները բուժծառայության պետին խնդրել են, որ այդ օրը Մհերին հոսպիտալ չտեղափոխեն` մինչև որ իրենք գնան զորամաս, հետո կտեղափոխեն:   Ըստ պաշտպանի՝ ոչ մի տրամաբանություն չկա ծեծելու եւ հետո զանգել ու զորամաս հրավիրելու մեջ:

Մանրամասները կարող եք կարդալ` Pastinfo.am կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728