Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև ապրիլի 15-ը մայրաքաղաքում կիրականացվի ծառերի սանիտարական էտ

Մարտ 10,2014 13:02

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի կանաչապատման ուղղությամբ տարվող աշխատանքները, որի շրջանակում իրականացվում է հողի փխրեցում, իսկ առաջիկա օրերին էլ կներկրվի 400 հազար ծաղկասածիլ: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Զեկուցվել է նաև, որ մեկնարկել և մինչև ապրիլի 15-ը կշարունակվի ծառերի և թփերի սանիտարական էտը: Հանձնարարվել է, աշխատանքներին զուգահեռ, ապահովել ճյուղերի  տեսակավորումն ու տեղափոխումը՝ խուսափելով աղբի կուտակումներից:

Անդրադառնալով սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու պատշաճ վիճակի բերելու աշխատանքներին՝ զեկուցվել է, որ գույքագրվել է շուրջ 100 անխնամ տարածք: Սահմանված կարգով բոլոր սեփականատերերը ծանուցվել են անհրաժեշտ համապատասխան աշխատանքների իրականացման մասին: Որոշ սեփականատերեր արդեն իսկ ձեռնարկել են միջոցներ և պատշաճ տեսքի բերել իրենց պատկանող հողակտորները:  Հանձնարարվել է շարունակել ու մշտական հսկողության տակ պահել աշխատանքները: Հանձնարարվել է նաև ուսումնասիրել և կարգաբերել ջրային կառույցներում,  ինչպես նաև  ցայտաղբյուրների ցանցում առկա թերությունները՝ ապահովելով առաջիկայում դրանց լիարժեք  գործարկումը:

Վարչական շրջաններում տաքսիների կայանատեղիներ կազմակերպելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասով զեկուցվել է, որ ստացվել է ավելի քան 70 առաջարկ: Մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո վերջնականապես կառանձնացվի  40 հասցե:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ այսօրվանից մեկնարկում է «Ձեզ համար կանայք»  անվճար բուժօգնության միամսյակը, որի շրջանակում Երևանի հաշվառում ունեցող կանանց համար մի շարք ուղղություններով կիրականացվեն անվճար հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում, նաև կվիրահատվեն: Կամո Արեյանը փոխանցել է քաղաքապետի հանձնարարականն այս ուղղությամբ հետևողական լինելու  և բոլոր դիմողների համար պատշաճ սպասարկում ապահովելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31