Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Փաշինյանին. «Ավելի լավ է «что, где, когда» խաղալ, քան լինել «Քաղաքական տնփեսա» սերիալի հերոս»

Մարտ 27,2014 15:05

«Երեկվա իմ ելույթներից հետո ես մտածում էի՝ պարզ է, որ մի հրաշալի քառյակ կնստի, տանը կպատրաստվի, կհավաքվի, կկոնսուլտացվի տարբեր գինեգործական կոմբինատներում: Երեկոյան նայեցի՝ 20-ից ավելի հրապարակում եւ նյութ է եղել իրենց ենթակայության տակ գտնվող կայքերում: Դա ապացուցում է այն, որ ինչ երեկ ասացի՝ ճիշտ էր: Այստեղ շարան էր ժողգործիքների: Ուզում եմ հարց տալ՝ տղերք, ձեր PR մենեջերն ո՞վ ա, հանե՛ք գործից»,- այսօր ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանի  , Լեւոն Զուրաբյանի  եւ Նաիրա Զոհրաբյանի  ՝ իրեն ուղղված վիրավորանքներին եւ քննադատություններին:

Նախարարը գտնում է, որ Փաշինյանն ու Լեւոն Զուրաբյանը «մազոխիստներ» են. «Երեկվանից հետո ինձ նորից փորձել խոսացնել՝ ոչինչ բացի մազոխիզմից անվանել չեմ կարող»:

Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը նշել էին, որ ԿԳ նախարարը հանրապետականացրել է դպրոցների տնօրենների 80 տոկոսին՝ 1400 դպրոցներից 1100-ի տնօրենները ՀՀԿ-ական են: Ասել էր, որ ՀՀԿ-ական է դարձրել ռեկտորներին, դասախոսական կազմին: Արմեն Աշոտյանի խոսքերով՝ «Եթե ձեր թվերը ճիշտ են, ուրեմն ես լավ եմ աշխատել: Ավելի լավ PR իմ կուսակցական գործունեության համար ձեր՝ իրականությանը չհամապատասխանող, բայց այստեղից հնչեցված թվերը՝ չեն կարող ապահովել: Շնորհակալ եմ սրտանց: Ասում եք՝ քաղաքականացվել է կրթության համակարգը: Երեկ բացեցի bhk.am կայքը, նայեցի ԲՀԿ վերջին համագումարում հաստատված քաղաքական խորհրդի կազմը՝ 201 հոգի, Քուշկյանին դեռ չէին հանել փաստաթղթից: Թուղթ ու գրիչով վրայից անցա ու 20 հոգի ներկայացնում էին կրթության համակարգը՝ ոչ թե շարքային մակարդակներում, այլ ռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ: Տղերք, եթե քաղաքականացրել ենք, քաղաքականացրել ենք միասին: Եթե չենք քաղաքականացրել, ուրեմն չենք քաղաքականացրել ոչ մեկս: Կառավարման խորհրդի 10 տոկոսը լինի կրթության համակարգի՞ց»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կոչին, որ լրջացեք, սա КВН չի, որ շուլուխներ, շուտասելուկներ ասեք՝ Արմեն Աշոտյանն ասաց. «КВН-ը լավ զբաղմունք է: Խելքի բան է էլի, արագ կողմնորոշվելու, եւ ինչու չէ՝ կենսուրախության: Ժպտացեք, քանի որ կյանքը շատ ավելի լավն է, քան դուք պատկերացնում եք: Ավելի լավ է «что, где, когда» խաղալ, քան լինել պոտենցիալ կրիմինալ ժանրի կամ 02-ի պոտենցիալ հերոս, կամ «Քաղաքական տնփեսա» սերիալի հերոս լինել: Ձեր վիճակը շատ բարդ է, բայց իմ վիճակն էլ է բարդ: Հիմա ձեզ շատ քննադատեմ, որոշները կասեն՝ Աշոտյանը ձեզ քննադատում է, որպեսզի ձեզանից սարքի ընդդիմության առաջնորդ: Ձեզ գովեմ, կասեն իշխանության պռոյեկտն է, գովում է: Չգիտեմ ոնց վարվեմ: Свой среди чужих чужой среди своих, ծանր է վիճակը: Ինձ էլ հասկացեք: Ո՞նց անեմ, որ ձեզ վնաս չտամ, բայց իրականում մի բան ասեմ, էլի»:

Արմեն Աշոտյանն իր խոսքի ավարտին հավելեց՝ «ճաշից հետո մանանեխ պետք չէ» կամ «նախագահականից հետո կանյաչնին թիթիզություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Garegin says:

    ՀՀ ԿԳ նախարար
    Պարոն Արմեն Աշոտյանին

    ՀՀ Ազգային ժողովում բարոյականության և օրինականության մասին դասեր տալու փոխարեն ճիշտ կլինի զբաղվեք Լիսկայի միջոցով իր մարդասպան որդիների, իր կնոջ, իր թմրամոլ եղբայրների, թմրամոլ տղաների համար միջնակարգ կրթության կեղծված ատեստատներ ձեռք բերելու և կրթության ոլորտը նրանց կողմից վարքաբեկելու գործերով:

  2. dyadyur says:

    Եվ սա մեր ազգի ընտրանին է: Իրոք որ ,,ընտրանի,,:Սրանք բոլորը ոչ թե ընտրված են,այլ ջոկված,հընդըրված:Արա,գետինը չեք մտնում?,ինչի համար եք այնտեղ? և ինչով եք զբաղված:Ազգային Ժողովը վեր եք ածել բեսեդկայի:Անհապաղ ցրել է պետք այդ ,,լեզվի ֆիզկուլտուՌնիկներին:ԲՈԼՈՐԻՆ:

  3. Գագիկ says:

    Որքան մեծամիտ է կրթության նախարարը ու որքան անտանելի, երբեք չի հասկանա որ իր բառապաշարը, բանավոր խոսքը կազմելու ոճը ուղղակի հնաբույր է , արխայիկ, տհաճ ու եղկելի: Մի հավատացեք ամեն առավոտ նախարարության միջանցքներում ձեր հերթական տխմար / նայեք բառարանը/ ձեր ենթականերին, մի հավատացեք ձեր ՊՌ-շիկներին որոնք ձեզ ոգևորում են, պարոն Աշոտյան նրանք ձեզ խաբում են, հանրային ընկալելի մարդ լինելու ձեր ընտրած իմիջը հաղորդումից հաղորդում ավելի տհաճ ու ատելի է դարձնում լայն հանրույթին, կարող եք պարբերաբար ուսումնասիրություններ անել, ձեր կորն աննդհատ իջնում է , իրականում ձեր սովորական վիճակն ավելի ընկալելի ու ընդունելի է, մի փորձեք հատուկ կրթության նխարար երևալ, սա արդեն որպես ՊՌ ոլորտում աշխատող եմ ասում

  4. Nvard says:

    Աժ դահլիճում լեզվակռիվներ և շոուներ հրահրելու փոխարեն ,պրն նախարարը թող իր բուն նախարարության ձախողոմները կարգավորի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31