Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Խաչիկյանին էլ ուղարկեք դիվանագիտական աշխատանքի». Արամ Հարությունյան

Ապրիլ 17,2014 14:22

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը համոզված է՝ կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ-ի որոշումը որեւէ ազդեցություն չի ունենալու ներքաղաքական կյանքի վրա:

«Ժողովրդին չի հուզելու, այլեւ վատ բառապաշարով մարդիկ նորից ինսուլտի շեմին կարող են հայտնվել, երբ տեսնեն ՕԵԿ-ի քայլերը: Նույն տրյուկը, որ Արթուր Բաղդասարյանն արեց 2006-ին՝ դառնալով ընդդիմություն, 2008-ին, ինչպես ինքն է ասում՝ արժանապատիվ մեկնած սեղմեց ձեռքը, հիմա չգիտեմ՝ ինչ եղավ այդ ձեռքը»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Հարությունյանը: Նա քիչ հավանական է համարում, որ ՕԵԿ- ի գործողությունները իշխանության նոր նախագիծը լինի. «Հնարավոր է՝ նոր նախագիծ է, բայց չեմ կարողանում պատկերացնել, որ աշխատի: Արթուր Բաղդասարյանը դարձել է ոչ լավ իմաստով բրենդ, իր պաշտոնի հապավումն էլ տատու է արված ՕԵԿ-ի եւ Արթուր Բաղդասարյանի վրա»:

Անդրադառնալով կառավարության փոփոխություններին՝ ասաց. «Շախմատային լեզվով ասած՝ Սերժ Սարգսյանը մատ եղավ երկու քայլից: Նա, վախենալով ապրիլի 28-ին կառավարության հրաժարականի հարցը դնելու քառյակի մտադրությունից, գնաց զիջումների: Նա վստահ էր, որ փողոցն էլ էր մասնակցություն ունենալու, Սերժ Սարգսյանի համար անկանխատեսելի էին լինելու հետեւանքները: Որովհետեւ երբ Մայդանը սկսվեց, Յանուկովիչի հրաժարականի հարց ու սցենար ոչ ոք չէր պատկերացնում: Ունենալով Մայդանի նախադեպը՝ փորձեց կանխել դա, զոհաբերեց իր թագուհուն՝ վարչապետին, իր իշխանությունը պահելու համար»:

Պարոն Հարությունյանի համոզմամբ, հենց Սերժ Սարգսյանն է շրջանառության մեջ դրել Հովիկ Աբրահամյանի անունը՝ որպես վարչապետի թեկնածու՝ փորձ անելով ԲՀԿ-ին զսպել կամ բերել կոալիցիա. «ԲՀԿ-ն ամուր գտնվեց եւ այդ կուտը չկերավ»:

Նրա խոսքով, հաջորդ քայլը պետք է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից ստորագրություն վերցնելը՝ հանրապետությունից չբացակայելու մասին. «Որովհետեւ կան ատկատները, օֆշորի թեման, «Նաիրիտի» հարցը… այդ ամենը պետք է բացահայտվի: Եթե վարչապետը պետք է գնա դիվանագիտական աշխատանքի, այդ դեպքում Վազգեն Խաչիկյանին էլ ուղարկեք դիվանագիտական աշխատանքի: Նա ընդամենը թոշակառուների թոշակներն էր կերել, իսկ Տիգրան Սարգսյանը ոչ միայն ազատամարտիկների, թոշակառուների, այլեւ դեռ չծնված երեխաների գումարներն է կերել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930