Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մանուկյանը՝ Ուկրաինայում ստեղծված լարվածության մասին

Մայիս 07,2014 19:33

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի հարցով բանաձեւին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Այդ քվեարկությունը մեծ լարվածություն ստեղծեց Ուկրաինայում ապրող հայ համայնքի համար:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը պատմեց, թե ինչ աշխատանք է տարվել Ուկրաինայում եւ ինչպես է վերջապես հաջողվել մեղմել իրավիճակը Ուկրաինայի նոր իշխանությունների հետ հարաբերություններում:

Մեր հարցին՝ հիմա Մաքսային միություն ենք մտնում եւ Ձեր վրա բարդ պարտականություն է դրված, դա կարո՞ղ է խնդիրներ ստեղծել մեր հայրենակիցների համար՝ Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց. «Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որեւէ խնդիր առաջիկայում չի առաջանա: Ամենավատ կիզակետն այն օրն էր, երբ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ քվեարկեց: Դա, իհարկե, շատ մեծ լարվածություն ստեղծեց Ուկրաինայում: Ուկրաինական ԶԼՄ-ները գրեթե բոլորը սկսեցին հակահայկական քարոզչություն տարածել: Իհարկե, ես ամեն ինչ արեցի, որպեսզի դրա դեմն առնեմ: Դա ինձ հաջողվեց: Ուկրաինայի բոլոր լրատվամիջոցներում ես հարցազրույցներով հանդես եկա եւ բացատրություն տվեցի, թե ինչու Հայաստանը նման քայլ արեց:

Ես հանդիպել եմ ե՛ւ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ, եւ Ուկրաինայի քաղաքական տարբեր գործիչների, մշակույթի գործիչների հետ: Մարդիկ հասկացել են, որ իրոք, Հայաստանը չէր կարող այլ կերպ վարվել, որովհետեւ 23 տարի մենք ունենք այդ խնդիրը: 23 տարի մենք ամբողջ աշխարհին ապացուցում ենք, որ ԼՂՀ-ում 1991-ին կայացած հանրաքվեն լեգիտիմ է եւ խնդրում ենք, որպեսզի աշխարհն ընդունի այդ հանրաքվեի արդյունքները: Մենք չէինք կարող ՄԱԿ-ում այդ օրն ասել, որ չէ, չենք ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Ես դա բացատրել եմ, եւ ուկրաինացիները շատ լավ հասկացել են, եւ հիմա շատ նորմալ վիճակ է»:

Պարոն Մանուկյանը նշեց, որ ինքն անձամբ արել է հնարավոր եւ անհնար ամեն ինչ՝ լարվածությունը մեղմելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Իսկ ինչու չասացիք, որ իրենք ամեն անգամ Հայաստանի դեմ են քվեարկում— հօգուտ Ադրբեջանի, բայց մենք վայնասուն չենք բարձրացնում??

  2. Hakob says:

    Ուկրաինան Հայաստանին թշնամի երկիր դաշնակից է, ու Արցախում կռվել են ուկրաինական բանակի զինվորներ:
    մյուս կողմից Հայաստանը պաշպանում են Ռուսական բանակի զինվորները
    … այնպես որ , զզվելի է կարդաալ այսպիսի արդարացումենր, դեսպանի մակարդակով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031