«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնության գա Ռուսաստանի հետ՝ դադարեցնելու արդեն հինգերորդ տարին ընթացող պատերազմը։
«Մենք ուզում ենք, որ Զելենսկին գործարք կնքի։ Նա կարող է դա անել», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը: «Նա պետք է պատրաստ լինի գործարք կնքելու, քանի որ կարծում եմ, որ իր ժողովուրդը այլևս չի հանդուրժի դա… Ժամանակն է գործարք կնքել»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Միևնույն ժամանակ, Թրամփը կարծիք է հայտնել, որ հակամարտության մեջ առավելությունը Մոսկվայինն է. «Ռուսաստանը մեծ մեքենա է. այն պարզապես անսասան շարունակում է առաջ շարժվել։ Նրան հաջողվել է շատ մեծ տարածքներ գրավել»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































