Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանն անդամակցել է «Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիային

Մայիս 12,2014 11:47

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանին այս տարվա փետրվարի 11-ին որոշում կայացրեց հայտ ներկայացնել «Տեղական իշխանությունները հանուն կայունության» (ICLEI) համաշխարհային քարտուղարությանը՝ ասոցիացիային Երևան քաղաքի միանալու վերաբերյալ: Հարկ է նշել, որ «Տեղական իշխանությունները հանուն կայունության» ցանցն ամբողջ աշխարհում գործող կայուն զարգացման ուղին որդեգրած քաղաքների ամենամեծ ասոցիացիան է, որին ի սկզբանե միացել են աշխարհի շուրջ 1000 քաղաքապետարաններ և մունիցիպալ կազմակերպություններ: 2014թ. ապրիլից Երևանը ևս դարձավ «Տեղական իշխանությունները հանուն կայունության» (ICLEI) ասոցիացիայի անդամ։

«Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիայի առաքելությունն է աջակցել տեղական իշխանություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելու շրջակա միջավայրի պայմաններին, գլոբալ կայունության բնագավառում հասնել զգալի բարեփոխումների։ Ասոցիացիան կրում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի, բնության, մաքուր ջրի պահպանության, այլընտրանքային էներգիայի կիրառման, էներգաարդյունավետության և քաղաքներում բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման պարտավորություններ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031