Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազան. «Վեհափառը ոչ մի բան էլ չի զավթել, ոչ մեկից էլ չի զավթել»

Մայիս 15,2014 19:25

Aravot.am-ը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանից հետաքրքրվեց՝ քանի որ շատ են խոսում կաթողիկոսի ունեցվածքի մասին, այդ բոլոր խոսակցություններին ինչպե՞ս  է վերաբերվում: Սրբազանը պատասխանեց. «Քմծիծաղով, ի՞նչ ասեմ»:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հայտնել էր,  որ կաթողիկոսը զավթել է հանրային այգիներ. «Խորապես ցնցված էի, երբ պարզեցի, որ օրինակ, Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի արձանի վերեւում գտնվող այգին պատկանում է Մայր աթոռին եւ կաթողիկոսին եւ այն չի խնամվում թաղային իշխանությունների կողմից, որովհետեւ ունի այլ սեփականատեր: Ինձ չի հետաքրքրում՝ դա անձնապես կաթողիկոսի՞ն է պատկանում, թե՞ Մայր աթոռին: Դա Մայր աթոռի քաղաքականությունն է դարձվել կաթողիկոսի կողմից, եւ նա զավթել է հանրային այգիներ: Նման  պահվածք ցուցաբերող Վեհափառը չի կարող հարգանքի արժանանալ առնվազն իմ կողմից»:

Սրբազանն ի պատասխան վստահեցրեց՝ «Վեհափառը ոչ մի բան էլ չի զավթել, ոչ մեկից էլ չի զավթել»: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են խոսում՝ Բագրատ Գալստանյանը պատասխանեց. «Դե, բնականաբար, այսօր եկեղեցու նկատմամբ որոշակի դիրքորոշում կա, ճիշտ նրա համար, որ այսօր մեր կյանք թափանցող արժեքների դիմաց արգելակողը հոգեւոր հաստատությունն է եւ հայ ընտանիքը: Այս երկու ինստիտուտների վրա է: Եթե այսօր լայն առումով նայենք, այդ երկու ինստիտուտների վրա են զանազան եւ տարատեսակ հարձակումները եւ արշավանքները: Այսօր եկեղեցու մասին ո՞ւմ դեմքով, ո՞ւմ կերպարով պետք է խոսեն, քան թե առաջին դեմքի: Դա միայն Հայաստանի խնդիրը չէ: Աշխարհի բոլոր այդպիսի հաստատություններում նույն վիճակն է՝ առանց դրան ազգային որեւէ գույն հաղորդելու: Այսօր ես միայն կարող եմ ասել, որ այն բոլոր վայրերը, տարածքները, որոնք տրվել են եկեղեցուն, դրանք միայն բարեկարգվել են եւ ծառայել են հայ ժողովրդին, վկա՝ պիոներ պալատները, հարյուրավոր եկեղեցիները, բազմաթիվ այդպիսի հաստատություններ եւ դպրոցներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ստյոպիկին սովորեցրել են, որ ազգը քայքայելու լավագույն միջոցները նախ և առաջ եկեղեցին, բանակը փնովելն ու արժեզրկելն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031