Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Նորվեգիայի դեսպանին

Մայիս 15,2014 19:58

ԱԺ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտին (նստավայրը` Մոսկվա):

ԱԺ նախագահը, շնորհավորելով դեսպանին իր առաքելությունը սկսելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ նա իր ավանդը կբերի հայ-նորվեգական միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Հայաստանի խորհրդարանի նախագահը կարեւորեց Սկանդինավյան երկրների, այդ թվում` Նորվեգիայի հետ բազմաոլորտ եւ փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտեց, որ անհրաժեշտ է համարում աշխուժացնել հայ-նորվեգական խորհրդարանական շփումները երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանի ժողովուրդը երախտապարտ է Նորվեգիային 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերված մարդասիրական օգնության համար: Նա բարձր գնահատեց Ֆրիտյոֆ Նանսենի ավանդը 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով իրենց հայրենիքից զրկված հայերի իրավունքները պաշտպանելու գործում:

Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը` Նորվեգիայի դեսպանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, երկկողմ շփումները: Լեյդուլվ Ատլե Նամտվեդտը համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա նաեւ տնտեսության եւ այլ ոլորտներում: Նա հավաստիացրեց, որ կանի առավելագույնը զարգացնելու եւ ամրապնդելու հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունները:

Համաձայնելով, որ հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունները ունեն հարուստ պատմություն, կողմերը կարծիք հայտնեցին, որ անհրաժեշտ է խորացնել երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում: Երկուստեք կարեւորվեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Նորվեգիայի համագործակցությունը:

Զրուցակիցները անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի Մաքսային միությանը անդամակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031