Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ եկեղեցու պատմությունը» դուրս կգա՞ պարտադիր ուսուցման ցանկից

Մայիս 16,2014 16:28

Հայր մեր, որ երկինս ես….Տերունական աղոթքով հոգևոր հայրերը սկսեցին գիտաժողովը: Մայիսի 16-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մեկնարկել է «Հայ Եկեղեցին և Կրթությունը, Գիտությունը և Մշակույթը» անունը կրող երկօրյա գիտաժողովը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:

Գիտաժողովի ընթացքում քննարկվում են կրթության, գիտության և մշակույթի ոլորտների վերջին տասնամյակի զարգացումները, հոգևոր կրթության կարևոր դերը ուսումնական հաստատություններում, ներկայացվում նաև փորձագիտական դիտարկումներ:
Ինչպես տեղեկացրել է «Կլոր Սեղան» հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանն, այս գիտաժողովով սկսվում է քննարկումների ամբողջ շղթա` ուղղված հայ եկեղեցու սոցիալական դերի քննարկմանը և այն ընդհանրապես ձևավորելու գործընթացին. «Պատահական չէ, որ այսօր մենք սկսել ենք այդ գործընթացը հենց կրթությանը, գիտությանն ու մշակույթին վերաբերող թեմաներով. կարծում ենք՝ եկեղեցին ունի որոշակի և ակնառու նվաճումներ հենց կրթական համակարգում: Եկեղեցին իր խոսքն ունի ասելու կրթության բնագավառում: Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ հավաքված են Հայաստանի, երևի թե, իրենց ոլորտի լավագույն մասնագետներն ու հոգևորականները: Գիտաժողովի օգնությամբ ցանկանում ենք շեշտել մեր եկեղեցու գերակայությունները: Կրթություն-եկեղեցի կապը ավելի հստակ բացահայտենք, տեսնենք՝ ինչպիսի շեշտադրումներ, լրացումներ պետք է արվեն, ինչպիսին է եկեղեցու դիրքորոշումը կրթական այս կամ այն հարցի վերաբերյալ»:

Անահիտ Բախշյանն իր զեկույցից հետո լրագրողների հետ կիսվեց մտահոգություններով. «Մեր Սահմանադրությամբ հաստատված «խղճի մասին» օրենքն ընդունում ենք, հարգում ենք մարդու ցանկությունը՝ դավանանք ընտրելու հարցում, բայց և մեր Սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցին ունի որոշակի մենաշնորհային դիրք: Եվրոպական շատ երկրներ իրենց եկեղեցուն շատ կարևոր նշանակություն են տալիս: Եվ ավելին՝ կրոն սկսում են դասավանդել առաջին դասարանից սկսած. Ֆինլանդիայում, օրինակ, այդպես է: Մենք բոլորս պետք է կրենք մեր մեջ հայտնի լոզունգը. Աստված սեր է: Մի՞թե սա կարելի է չընդունել ու սրա ետևից չգնալ» :

Գիտաժողովի զեկուցողներից մեկն էլ ասաց, որ քննարկվում է դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ պարտադիր ուսուցումից հանելու հարցը:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մեկնաբանեց. «Արդեն իսկ հանձնարարական է տրված՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան վերացնել դպրոցից՝ որպես պարտադիր առարկա: Հանձնարարականը տրված է ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության կոմիտեի կողմից: Հիմնավորում են` ասելով, որ դա «խղճի ազատության» օրենքի խախտում է, հակասում է Սահմանադրությանը, և, բնականաբար, չի կարող լինել պարտադիր ուսուցում: Փոխարենը պատրաստ են կրթության ոլորտում այնպիսի արժեքներ ու գաղափարներ ներմուծել, որոնք ոչ միայն հակառակ են, այլ, իմ կարծիքով, ընդհանրապես ուղղված են քայքայելու այս կառույցը: Եկեղեցին որոշակի աշխատանքներ է տանում այս ուղղությամբ, մեր կրթության ու դաստիարակության կենտրոնում քննարկումներ են ծավալվում այս ուղղությամբ: Առաջիկայում համապատասխան վերլուծություն ու արձագանք կլինի այս խնդրի շուրջ»:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Բութիզմ, հինգ տարի առաջ, երբ ասում էի և ծաղրում չէի*ք հասկանում:Հասկացել եք, ուրեմն լավ է, բայց ավաղ, ուշ է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031