Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանն առաջարկեց կազմակերպել համաժողով

Մայիս 16,2014 18:19

ԱԺ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 16-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոյի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ:

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոն նշեց, որ արդեն հանդիպել են խորհրդարանական 4 խմբակցությունների անդամների հետ եւ քննարկել իրենց հետաքրքրող հարցերը: Նրա խնդրանքով Հերմինե Նաղդալյանը նույնպես ներկայացրեց ՀՀԿ-ում կանանց ներգրավվածությունը, գործունեությունը եւ մասնակցությունը կուսակցական խնդիրների լուծմանը: Տիկին Նաղդալյանը՝ որպես ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ներկայացրեց խորհրդի կայացման, զարգացման խնդիրները եւ ծրագրերը:

Հյուրերին հետաքրքրում էր հատկապես կանանց առաջխաղացումը կուսակցական հարթակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, կանանց ներկայացվածությունը կուսակցական ցուցակներում:

Տիկին Նաղդալյանն իր մտահոգությունը հայտնեց փորձի փոխանակման պակասի առումով եւ առաջարկեց կազմակերպել համաժողով, որտեղ տարբեր երկրների կանայք կներկայացնեն խորհրդարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, քաղաքային եւ գյուղական համայնքներում իրենց ծավալած գործունեության փորձը, առաջխաղացման ուղիները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031