Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանուհին  խոսում էր բարեկամությունից   եւ  հողեր  ուզում

Մայիս 29,2014 10:38

Նախորդ անգամ էլ նա «պահանջատեր» էր

Մայիսի 24-ին Վրաստանի Թեքալի  գյուղում հասարակական լսումների ժամանակ զեկուցումով հանդես եկած Խաթունա  Չապիչաձեին հարց տվողների թվում էր նաեւ Ադրբեջանի Թովուզի դպրոցներից մեկի ռուսերենի ուսուցչուհի Սադաքյար Կասումովան: Նրա հարցն ավելի շատ ելույթի էր նման: Ադրբեջանուհին  զեկուցողին ասաց. « Առաջին ի՞նչ  քայլ պետք է ձեռնարկել, որպեսզի ստեղծվի հարավկովկասյան  միություն: Մենք ապրել ենք Խորհրդային Միության օրոք եւ ազատ մեկնում էինք ցանկացած հանրապետություն, հանրապետությունների միջեւ վստահության եւ փոխըմբռնում կար:  Ես, օրինակ, չեմ մոռացել, որ  մեր երկրների միջեւ եղել է բարեկամություն, փոխըմբռնում, վստահություն: Հարկ է այդ ամենը վերականգնել, սա  լավ մոռացված անցյալ է, պետք է  այն  վերականգնել  մարդկանց միջեւ:  Մեզ ի՞նչ է մնում, մենք բոլորս հասարակ մարդիկ ենք, մեր  մեջ չկան միլիոնատերեր, գործարարներ, մենք ի՞նչ ենք  ուզում՝ խաղաղ ապրել: Իսկ ի՞նչն է մեզ խանգարում՝ չկա ոչ վստահություն, ոչ՝  փոխըմբռնում: Ես ադրբեջանուհի եմ,  սովորել եմ դասարանում, որտեղ վրացի կար, հայեր կային,  լեզգիներ, ուկրաինացիներ, տարբեր ազգությունների մարդիկ: Մենք սիրում էինք իրար, իսկ հետո ի՞նչ պատահեց:  Ի՞նչ է պետք, որպեսզի ստեղծվի հարավկովկասյան միություն: Ես ել կպատասխանեմ՝ վստահություն եւ փոխըմբռնում: Դուք համաձա՞յն եք»:

Chapichadze

Խաթունա Չափիչաձեն պատասխանում է ադրբեջանուհու հարցին:

Խաթունա  Չապիչաձեն  ասաց, որ  ինքը համաձայն է, սակայն առաջին հերթին պետք է փոխել մեր հարաբերությունները  մեր   եւ միմյանց հանդեպ, պատմությունը  ոչ ճիշտ ներկայացնելը խանգարում է, սեփական պատմության հանդեպ չեզոք եւ համարժեք  լինելր  երբեմն շատ դժվար է:  Սակայն եթե այդպես չվարենք, ոչնչի չենք հասնի: Եթե Գերմանիան չքավեր իր մեղքերը ֆաշիզմի  համար,  չէր զարգանա:

Ադրբեջանուհին արձագանքեց. «Ինչպե՞ս կարող ենք  մենք՝ ադրբեջանցիներս վստահել հայերին, եթե նրանք մեր հողերը գրավել են: Եթե վերադարձնեն մեր հողերը, այդ միությունը կլինի»:

Հավելենք, որ  Ս. Կասումովան Թեքալիում նախորդ հասարակական լսումների  ժամանակ հայտարարել էր, որ  Ղարաբաղ բառի ստուգաբանությունն իբր ապացուցում է, թե այն ադրբեջանական տարածք է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Vard says:

    Անունով որ լինի,Իրինա, Ժաննա,Էրիկ և այլ անուն ունեցող մարդիկ էլ կան և հայ են:Ժամանակի խնդիր է

  2. David says:

    Ալիև ջան, հողեր որ տաս, Բաքուն նվիրես, Կասպիցը`պարգևատրես, Ստամբուլն ու Վրաստանն էլ գրավես ու կցես Հայաստանին, Պարսկաստանից պատվոգիր կստանաս:Ես սխալ բան ասելու իրավունք ունե*մ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031