Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գազը, ի հեճուկս խոստումների, կթանկանա (Տեսանյութ)

Հունիս 05,2014 16:37

Այս տարի ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահը վստահեցրել էր, որ գազը չի թանկանալու, հիմա արդեն լուրեր կան, որ սահմանին թանկացել է, Ռուսաստանում եւս թանկացումներ են նախատեսվում, սա անդրադառնալու է նաեւ Հայաստանի վրա

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ սահմանին գազն արդեն թանկացել է, սակայն պաշտոնական հստակ պարզաբանում այս մասին դեռ չկա:

Այս առնչությամբ Aravot.am-ը տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այդ թանկացման մասին, ինչին ի պատասխան մասնագետն ասաց. «Անցած տարվա վերջին հայ-ռուսական պայմանագրով սահմանի վրա բազիսային գինը կապվում էր Օրենբուրգի մարզի սակագնի հետ, այդ գինը 3 բաղադրիչներից է բաղկացած, Օրենբուրգի գինը, մինչեւ Վրաստան փոխադրման գինը, եւ տրանզիտի գինը՝ Վրաստանի տարածքով մինչեւ Հայաստան: Օրենբուրգում փոփոխությունը պիտի անդրադառնա եւ որքանով ես ուսումնասիրեցի, կարծես թե խոսքը գնում է 4.2% գնի բարձրացման մասին: Բայց դա չի վերաբերում գազի բազիսային գնին, որը Հայաստանին է վերաբերում, դրա փոփոխությունը նախատեսվում է հաջորդ տարի` 4.8%-ով, իսկ 2016 թվին` 4.9%-ով, սա կանդրադառնա Հայաստանի վրա: Հնարավոր է նույն անալոգիայով թանկացնեն այստեղ, եթե Ռուսաստանում 4.2%-ով նախատեսվում է թանկացնել գազը»:

Մանրամասն` տեսանյութում

 

Պարոն Եղիազարյանի ներկայացմամբ` վերջին տարիներին Ռուսաստանում էներգետիկ քաղաքականությունը եղել է այնպիսին, որ ներքին գներն աստիճանաբար պետք է արտահանող գներին համապատասխանեն:

Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը «Գազպրոմին» տալով, եւ գազային հայտնի պայմանագրերով կառավարությունը, եւ նույնիսկ Սերժ Սարգսյանը  վստահեցնում էին, որ առաջիկա գոնե 5 տարում հայ սպառողների համար գազի գինը չի բարձրանա, պարոն Եղիազարյանն ասաց. «Դա ճիշտ չէ, թանկացում լինելու է, գուցե կառավարությունը նկատի ունի, որ մեզ մոտ չի թանկանա, որովհետեւ մեծ մարժա գոյություն ունի, բազիսային գնի բարձրացման դեպքում հնարավոր է մեր ներքին սակագինը չբարձրացնեն: Հնարավոր է հենց մարժայի հաշվին չթանկացվի, որովհետեւ այդ մարժան չափից ավելի մեծ է, դա ես ենթադրում եմ այլ երկրներում գործող մարժաներից: «Գազպրոմի» ծախսերն ուռճացված են, մարժան չափից ավելի մեծ է»:
Դիտարկմանն էլ, որ նախորդ տարի թանկացման հայտ ներկայացնելիս նախկին «ՀայՌուսգազարդը» վստահեցնում էր, որ վնասներով է աշխատում, պարոն Եղիազարյանն ասաց՝ անհնար է նախկինում «ՀայՌուսգազրադն» ու ներկայիս «Գազպրոմը» վնասներով աշխատեին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30