Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա 1 զոհ 3 վիրավոր. shamshyan.com

Հունիս 14,2014 12:12

Այսօր՝ հունիսի 14-ին, ողբերգական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Մարգարյան Ֆուչիկ փողոցների խաչմերուկում բախվել են Lexus մակնիշի 34 MA 394 համարանիշի և BMW մակնիշի 99 PR 606 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էին նաև շտապօգնության մի քանի բրիգադներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է որ փրկարարաները շտապօգնության բժիշկների և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ու քաղաքացիների օգնությամբ BMW-ի միջից դուրս են բերել 2, Lexus-ից 1 հոգու, ովքեր տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ վթարի հետևանքով գլխիվայր շրջված Lexus-ի միջից դուրս են բերել Երևանի Բաշինջաղյան 6 րդ շենքի բնակիչ 25-ամյա Գևորգ Մուրադյանին:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանն ու քննիչ Գոռ Թադևոսյանը:

Պարզվել է, որ վիրավորներն են մահացածի եղբայրը 23-ամյա Սարգիս Մուրադյանը, իսկ BMW-ի միջի վիրավորները եղել են Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 13 շենքի բնակիչներ 22-ամյա Տիգրան Զաքարյանը և Մարգարյան փողոցի բնակիչ 22-ամյա Գեորգի Խոջոյանը, ովքեր բժիշկների տեղեկություններով գտնվում են ծանր կայուն վիճակում:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մինչև վթարը BMW-ի վարորդը մի քանի անգամ փողոցը մեծ արագությամբ «վերուվար է» արել, ինչից հետո լսեցիքն «դմփոց», որից հետո Lexus-ը գլխիվայր շրջվել էր, իսկ BMW-ն հայտնվեց հետիոտնի համար նախատեսված մայթին:

 

Մանրամասները կարող եք կարդալ` shamshyan.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30