Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պատանեկան օլիմպիական խաղերի 14 ուղեգիր ունի

Հունիս 19,2014 13:57

Օգոստոսի 16-ից 28-ը Չինաստանի Նանջինգ քաղաքում անցկացվելու են պատանեկան 2-րդ ամառային օլիմպիական խաղերը:

Աշխարհի շուրջ 200 ազգային օլիմպիական կոմիտեների 14-ից 18 տարեկան մոտ 3600 պատանի մարզիկներ կվիճարկեն 33 մարզաձեւերում խաղարկվող մեդալների հավաքածուները:

ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը արդեն մի քանի անգամ այցելել է պատանեկան օլիմպիական խաղերի մայրաքաղաք, ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել բոլոր մարզակառույցները, որոնցում անցկացվելու են մրցումները, եւ բարձր գնահատել կատարված աշխատանքները: Նրանք արձանագրել են, որ բոլոր մարզակառույցները այժմվանից արդեն պատրաստ են ընդունել պատվիրակություններին: Ավելին, այդ մարզական օբյեկտների մի մասը արդեն հաջող փորձարկվել է դեռ անցած տարի: Հետաքրքիր է, որ Խաղերի կազմակերպիչներն օլիմպիական ավանը կառուցել են որպես ժամանակակից բնակավայր, որը մրցումների ավարտից հետո միանգամայն մատչելի կարող է լինել հատկապես երիտասարդ ընտանիքներին:

Սինգապուրում չորս տարի առաջ կայացած անդրանիկ պատանեկան օլիմպիական խաղերից հետո անցկացված վարկանիշային մրցաշարերում Հայաստանի պատանի մարզիկները նվաճել են Նանջինգի 14 ուղեգիր՝ ծանրամարտից, ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերից, սպորտային մարմնամարզությունից, լողից, ձյուդոյից, ջրացատկից, հրաձգությունից, բռնցքամարտից եւ այլ մարզաձեւերից: Հնարավոր է, որ մեր հանրապետությանը հատկացվի նաեւ մեկ կամ երկու «սպիտակ քարտ»: Այլ խնդիր է՝ մերոնք այն կընդունե՞ն, թե՞ ոչ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Նկարում. Նանջինգի
օլիմպիական ստադիոնը

«Առավոտ» օրաթերթ
18.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30