Լրահոս
Օրվա լրահոսը

Եկե՛ք սկսենք «Գյումրիի վերակառուցման» ծրագիր. shirakcentre.org

Հունիս 19,2014 14:18

«Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները ներկայացվել են «Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղի կողմից 2014թ. մայիսի 31-ին Տորոնտոյում և hունիսի 7-ին Մոնրեալում կազմակերպված համաժողովի ժամանակ, որի խորագիրն էր՝ «Կոռուպցիան Հայաստանում. լուծումները և սփյուռքի դերը»:

Տորոնտոյում կազմակերպված համաժողովի բացումն իրականացվել է հռչակավոր կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի կողմից, ով առաջին անգամ ցուցադրեց իր նոր՝ «Լուսավորիչը» ֆիլմը: Ֆիլմն անդրադառնում է այնպիսի խնդիրների արմատներին, ինչպիսիք են խաբելը և գողանալը, որոնք մարդկային արատավորման պատճառ են դառնում:

Հայաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հրավիրված բանախոսներն իրենց մոտեցումները ներկայացրեցին կոռուպցիայի վերաբերյալ, և թե այն ինչպիսի դրևորում է ստանում Հայաստանում: Համաժողովի բանախոսներն էին Կանադայի Թրենսփերընսի Ինթերնեյշնլ կազմակերպության ղեկավար տիկին Բրոնուին Բեսթը, Հայաստանի՝ «Նախախորհրդարան» շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանը, Տորոնտոյի՝ «Հայկական Վերածնունդ» շարժման համակարգող դոկտոր Զարեհ Օզունյանը, Հայաստանից հրավիրված իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Արտակ Զեյնալյանը և «Գոլոլեան Հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա) ղեկավար ու DEPOP.AM կայքի հիմնադիր Վահան Գոլոլեանը:
Տորոնտոյում և Մոնրեալում կազմակերպված համաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին սփյուռքի ներկայացուցիչները և վերջին տարիներին Հայաստանից արտագաղթած ներգաղթյալները, ովքեր մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանում կոռուպցիայի, կառավարման, մարդու իրավունքների և աղքատության հարցերի հանդեպ: «Թրենսփերընսի Ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Բրոնուին Բեսթը ներկայացրեց, թե ինչպես է Հայաստանն այդ կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման վերաբերյալ զեկույցում 94-րդ տեղն զբաղեցնում (177-ից), և թե ինչպիսի ցուցանիշների արդյունքում է հետ մնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ալժիրը, Ջիբութին և Կոլումբիան:

Համաժողովի ժամանակ www.depop.am կայքի խմբագիր Կամո Մայիլյանը ներկայացրեց «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները: Բանախոսը զեկույցում ներկայացրեց Հայաստանից արտագաղթի հիմքում ընկած պատճառները՝ կենտրոնանալով Գյումրիում տիրող իրավիճակի վրա, որպես Հայաստանի ամենաթույլ համայքններից մեկը, որտեղ գրանցվել է երկրում ամենաբարձր աղքատության ցուցանիշը: Կամո Մայիլյանը հայտարարեց, որ «Գոլոլեան Հիմնադրամը» և DEPOP հետազոտական խումբը որոշում են կայացրել իրենց ջանքերն ուղղել դրական զարգացման նոր ծրագրի իրականացման վրա, որը մասնավորապես կկենտրոնանա Գյումրիի վրա, որպես Հայաստանի ամենաշատ տուժած համայնք:

Պարոն Վահան Գոլոլեանն իր խոսքում նշեց. «Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից անցել է 25 տարի, սակայն Գյումրին դեռևս բավականին վատ վիճակում է գտնվում: Գյումրին չի կառուցվել, չնայած որ բավականաչափ միջազգային օգնություն է հատկացվել և որոշ ծրագրեր պետք է իրականացվեյին: Սա իսկապես ամոթալի է: Ինչպես DEPOP հետազոտությունն է նշում, հույսի պակասն է, որ մարդկանց դուրս է մղում Հայաստանից:

ՈՒրեմն, եկե՛ք սկսենք «ԳՅՈՒՄՐԻԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ» ծրագիր, որպես հույսի փարոս ողջ Հայաստանի համար»:

shirakcentre.org

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինձ միշտ զարմացնում է այն,որ ոչ մեկը նույնիսկ չի էլ քննարկում այսօրվա Հայաստանի թիվ մե՛կ քաղաքական պրոբլեմը՝ ՀՀ կուսակցությունների մասին օրենքի հոդված 5(1)-ը, ըստ որի՝

    «Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, եւ տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երեւան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին»:

    ՀՀ կուսակցությունների մասին օրենքի այս 5(1) հոդվածի ԱՄԵՆԱՄԵԾ հասցրած վնասն այն է, որ հանրապետական կուսակցությունները ՉԵՆ ՄՐՑՈՒՄ մարզային/տեղական անկախ կուսակցությունների հետ, որովհետև մարզերում պարզապես հնարավոր չէ տեղական կուսակցություններ ստեղծել: Սա ԱՆՆԵՐԵԼԻ է, որովհետև առանց անկախ տեղական կուսակցությունների Հայաստանում ԵՐԲԵՔ իսկական դեմոկրատիա չի՛ լինելու:

    Ենթադրենք Գյումրիում 200 մարդ ցանկանում է ստեղծել մի կուսակցություն, զբաղվել բացառապես Գյումրիի հարցերով ու մասնակցել միայն Գյումրիի ընտրություններին: Ինչո՞ւ պիտի սա հնարավոր չլինի: Սրա ի՞նչն է «վատ»: Այսօր, օրինակ, նաև Հոլանդիայում այսպիսի շատ տեղական կուսակցութուններ վաղուց մրցում են մեծ ու համապետական կուսակցությունների հետ և վերջիններիս ստիպում ԼՐՋՈՐԵՆ զբաղվել տեղական խնդիրների լուծմամբ. հակառակ դեպքում տեղացի բնակիչները քվեարկում են տեղական կուսակցությունների օգտին: Այ սա՛ է դեմոկրատիան, ոչ թե հայաստանյան ՀՀԿ-ի ու «ալտերնատիվային» ԲՀԿ-ի կրկնվող քաղաքական ԹԱՏՐՈՆԸ :

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30