Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մեղրը լավագույնն է ճանաչվել թուրք-ադրբեջանական հանձնաժողովի կողմից (Տեսանյութ) 

Հուլիս 14,2014 11:59

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Բենիամին գյուղի մեղվապահ Դավիթ Մովսիսյանը, որը շաբաթ օրը մասնակցում էր Գյումրու «Ստիլ» պատկերասրահում Գործարարության և զարգացման Կովկասյան ցանցի կողմից կազմակերպված «Կովկասի համն ու հոտը» խորագրով «Կովկասյան թեյ», «Կովկասյան մեղր», « Կովկասյան պանիր», «Կովկասյան փունջ» /գինի/ նոր ապրանքատեսակների ցուցադրմանը:

Գործարարը անչափ դժգոհ է պետական աջակցություն չլինելուց: Այն հարցին, թե ի՞նչ խնդիրներ ունի հայ մեղվապահը, նա պատասխանում է . «Ասացեք, ի՞նչ խնդիրներ չունի, սկսած դեղորայքից մեզ չեն տրամադրում, էլ չեմ խոսում փեթակի, սարքավորումների»:

Ըստ նրա, թեև հայկական մեղրը իրենով դեղորայք է, անցած տարի աշնանը Վրաստանում Կովկասյան տարածաշրջանի 8 երկրների մեջ ճանաչվել է լավագույնը , ընդ որում հանձնաժողովի անդամները բացառապես եղել են ադրբեջանցիներ ու թուրքեր, այդուհանդերձ Հայաստանում ամեն ջանք գործադրում են, որ հայկական մեղրը չարտահանվի դուրս: Թե ի՞նչն է պատճառը, մեղվապահը չի հասկանում, միայն գիտի, որ հայկական մեղրը դրսերում շատ մեծ պահանջարկ ունի, սակայն սպառվում է միայն տեղի շուկայում:

Վերջինս նախանձով արձանագրում է, որ թուրքական կառավարությունը հատուկ աջակցություն է ցուցաբերում իրենց մեղվապահներին:

Մանրամասները՝  տեսանյութում

 


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031