Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված զորահանդեսին Փարիզում

Հուլիս 14,2014 18:55

Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Փարիզում կայացած զորահանդեսին` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին և Ֆրանսիայի Ազգային տոնին, որին ներկա էին շուրջ 80 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։

Որպես Առաջին աշխարհամարտում ներգրավված երկրի ներկայացուցիչներ` շքերթին մասնակցեցին նաև ՀՀ Զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները։

Ֆրանսիայում առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումները տևելու են մինչև նոյեմբերի 11-ը` Կամպիենի հրադադարի ստորագրման օրը։

 

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031