Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կոմունիստների հայտարարությունը Արցախում տիրող իրավիճակի մասին

Օգոստոս 08,2014 15:21
lxh

Հայաստանի կոմունիստական և Առաջադիմական Միացյալ կոմունիստական կուսակցությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանամերձ շրջաններում իրավիճակի ապակայունացմամբ, որն ուղեկցվում է միմյանց հաջորդող զինված հարձակումներով` խլելով հայ-ադրբեջանական սահմանը հսկող հայկական բանակի զինվորների և սպաների կյանքեր: Հայկական և ԼՂՀ-ի զինված ուժերի պատասխան գործողությունները, թեև կանխում են ադրբեջանական կողմի ագրեսիվ նկրտումները, սակայն ստեղծված իրավիճակը պահանջում է 20 տարվա փխրուն զինադադարը հասցնել կայուն հաշտության պայմանագրի կնքման:

ԼՂՀ-ի խնդրի կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները ճիշտ գնահատական են տվել ստեղծված իրավիճակին` պահանջելով բացառել ռազմական ճանապարհով խնդրի լուծումը:

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայկական բանակին` որպես մեր ժողովրդի անվտանգության երաշխավորի և ակտիվացնում ենք մեր ունեցած միջազգային կապերը` նպաստելու հանրային արդարացի կարծիքի ընդլայնմանը ԼՂՀ-ի խնդրի վերաբերյալ և սատարում ստանալու ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայության ըմբռնման հարցում: Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին առավել գործնական քայլեր իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում կայունություն հաստատելու և խնդիրը վերջնականապես ու արդարացի լուծելու համար:

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031