Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակում ծանոթացել է արոտների ջրարբիացման համակարգերի շինարարության ընթացքին և դիտարկել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը

Օգոստոս 13,2014 21:13

ՀՀ գյուղատնտեսության նախարարը  կարևորել է դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացումը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նաև դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրին` ընդգծելով, որ այժմ Հայաստանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել այդ խնդրի լուծման համար:

«Ավանդաբար մեր արտահանումների 70 տոկոսն  իրացվել է Ռուսաստանի շուկայում: Սակայն այսօր, երբ մի շարք երկրների նկատմամբ Ռուսաստանի կառավարության կողմից կիրառվում են գյուղմթերքի ներմուծման արգելքներ, մենք պետք է կարողանանք ռուսաստանյան շուկայում առաջացած այդ բացը մեր հնարավորությունների սահմաններում լրացնել և կարճ ժամկետներում ավելացնել արտահանման ծավալները, ինչի հնարավորությունը մենք լիարժեք ունենք: Ընդ որում, դա վերաբերում է թե’  թարմ պտուղ-բանջարեղենի, թե’  վերամշակված տեսքով գյուղմթերքի, գինու և  կոնյակի արտահանմանը», – նշել է նախարարը:

Միաժամանակ Սերգո Կարապետյանն ավելացրել է, որ Հայաստանը ներկայումս ունի հնարավորություն նույնիսկ կրկնապատկել արտահանման ծավալները:

Իսկ այն հարցին, թե արդյոք Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերը չեն խոչընդոտի գյուղմթերքի արտահանմանը, նախարարը պատասխանել է, որ այդ խնդիրը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է և կապի մեջ են ինչպես Վրաստանի իր գործընկերների, այնպես էլ ՀՀ արտաքին գործերի և  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների հետ: «Չնայած Լարսում մարդկանց հոսքն  ավելացել է և աճել է ապրանքաշրջանառությունը, ինչի հետևանքով կուտակումներ են առաջացել , սակայն այդ անցակետն  աշխատում է բնականոն հունով»,- ասել է նախարարը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031