Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի բակերում «Ուրախ ամառ» ծրագրի վերջին միջոցառումներն են

Օգոստոս 26,2014 11:06

«Ուրախ ամառը» Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի բաղադրիչներից է, որի բակային ճամբարներն ու միջոցառումները ևս մեկնարկել էին հունիսի մեկից։

Էրեբունի վարչական շրջանում այս ամառվա վերջին բակային միջոռացումը Խաղաղ Դոնի 23 շենքի բակում էր, ուր եկել էին նաև հարակից շենքերում բնակվող երեխաները։ Մուլտհերոսների ու խաղավարների ուղեկցությամբ երեխաները մասնակցել են զվարճալի խաղերի, պարային–մարզական մրցումների ու հյուրասիրվել պաղպաղակով։
Էրեբունի վարչական շրջանի «Ուրախ ամառ» արշավի ամփոփիչ միջոցառումը կանցկացվի օգոստոսի 30-ի երեկոյան՝ Էրեբունու Մանկական այգում։

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031