Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցին, փաստեց, որ Ղազախստանը հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն է

Օգոստոս 28,2014 16:50

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը:

Բարձր գնահատելով հայ-ղազախական բարեկամական հարաբերությունները՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ բարեկամական խմբերի դերը հարաբերությունների խորացման գործում: Նա նշեց, որ երկու երկրների բարեկամական կապերը կսերտանան հատկապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է:
ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով մարդկության դեմ իրականացված հանցագործություններին, նշեց, որ 2015 թ. ապրիլին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Երեւանում կկայանա «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համաժողովը:

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, նշեց, որ երկու երկրների միջեւ վաղուց ձեւավորվել է կառուցողական քաղաքական երկխոսություն: Նա նշեց, որ Ղազախստանը կողմնակից է ԵՏՄ կազմի ընդլայնմանը եւ այդ կառույցին ՀՀ անդամակցությանը, որի արդյունքում կստեղծվեն նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մեծացնելու լայն հնարավորություններ:
Դեսպանը, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցին, փաստեց, որ Ղազախստանը հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն է, եւ հարցի լուծումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031