Լրահոս
Օրվա լրահոսը

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով վարույթը կարճվեց

Սեպտեմբեր 09,2014 11:11

Հանրային պաշտպանի գրասենյակից aravot.am-ին հայտնեցին,  որ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շենգավիթի քննչական բաժնում Անդրանիկ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 262 -րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը՝ երկու կամ ավելի անձանց օգտագործելով»:

Ըստ առաջադրված մեղադրանքի` «Անդրանիկ Գասպարի Մինասյանը 2013թ. օգոստոսի 30-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 02-ն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառներ Վ.Հ. և Ա.Ե. -ին յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ վարձակալության դիմաց թույլատրել է նստել իր կողմից շահագործվող «SKODA» մակնիշի N համարանիշի ավտոմեքենան ու շրջել Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում Վ.Հ-ը  և Ա.Ե-նը պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ և յուրաքանչյուր անգամ հաճախորդներին սպասարկելուց հետո Ա.Մինասյանին վճարել են 1.000 ՀՀ դրամ ՀՀ դրամ գումար«:

Ա.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, և որոշում էր կայացվել պաշտպան ներգրավվել ՀՀ ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակից:

Այս գործով պաշտպանությունն իրականացրել է հանրային պաշտպան Կարեն Մանուչարյանը: Նախաքննության ընթացքում չի հիմնավորվել մեղադրյալ Ա.Մինասյանի կողմից Վ.Հ-ին  և Ա.Ե-ին պոռնկությամբ զբաղվելու համար հանրային որևէ հաստատություն օգտագործելու, ինչպես նաև նույն նպատակով նրանց բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելու փաստը: Ըստ պաշտպանի,  չի հիմնավորվել Ա.Մինասյանի կողմից գույքային օգուտ ստանալով Վ.Հ-ին  և Ա.Ե-ին պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու հանգամանքը:

Քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930