Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքին ծանր փորձություն է սպասվում

Սեպտեմբեր 09,2014 13:30

Սեպտեմբերի 8-ին, երեկոյան կողմ, հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Սյունիք փողոցի 119 հասցեում գտնվող երկհարկանի առանձնատանը: Տանտերը` Արմեն Վանյանը, այդ պահին փողոցում էր: Ջարդվող ապակիների ձայն լսելով, նա շրջվեց և տեսավ իրենց տնից հրդեհի ծուխ է ելնում:

Գորիսի փրկարարական ջոկատից անմիջապես դեպքի վայր ժամանեց մարտական 1 հաշվարկ: Հրդեհը ընդգրկել էր առանձնատան 2-րդ հարկի ամբողջ տարածքը, հավանոցը, փայտանոցը: Ընդհանուր առմամբ , հրդեհվում էր 400 քմ տարածք: Մարտական 1 հաշվարկի ուժերից վեր էր նման ընդգրկուն հրդեհը մարելու: Ուստի դեպքի վայր հասավ նաև 2-րդ մարտական հաշվարկը, մանավանդ որ, հրդեհվելու վտանգի առջև էր կանգնած նաև հարևանի տունը:

hrdeh_Goris-3 hrdeh_Goris-2 hrdeh_Goris-4

Հրդեհը մեծ վնաս է հասցրել Վանյանների ընտանիքին: Ամբողջովին այրվել է տունը, գույքը, 15 խմ վառելափայտը, որ պահեստավորել էին ձմռան համար, ծխախեղդ են եղել բոլոր հավերը: Անցած գիշեր Վանյանները 7 հոգով գիշերել են բարեկամի տանը: Իսկ առաջիկայում նրանց ընտանիքը համալրվելու է նոր անդամով, ծնվելու է նրանց փոքրիկը: Փաստորեն, Վանյանների 7 հոգանոց ընտանիքին առաջիկայում ծանր փորձություն է սպասվում, որի հաղթահարման համար ընտանիքը բարի կամքի տեր մարդկանց օգնության կարիքը խիստ է զգում:

Ալվարդ Մեսրոպյան
Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930