Լրահոս
Օրվա լրահոսը

«Վա~յ, ինչ էլ ջահել ես». գյումրեցի հաշմանդամ երեխան Ավստրիայի արտգործնախարարին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 09,2014 15:43

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցն այսօր ավստրիացի մի խումբ լրագրողների հետ այցելեց Գյումրի: Նրա այցը ճանաչողական և ինչ-որ չափով վերահսկողական էր: Քանի որ ավստրիացիները բավական մեծ ներդրումներ են կատարել Գյումրիում, և դեռ շարունակվում են ծրագրերը, նախարարը եկել էր տեսնելու, թե ինչպես են ծախսվում իրենց կառավարության կողմից հատկացված գումարները:

Avstria-Nax_2

Avstria-Nax_12 Avstria-Nax_9 Avstria-Nax_10 Avstria-Nax_11

Նշենք, որ երկրաշարժից հետո ավստրիացիների միջոցներով կառուցվեց Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոցը, որին մինչև օրս էլ Ավստրիայի կառավարությունը այսպես ասած տեր է կանգնում: Ավստրիայի կառավարությունը հիվանդանոցին ոչ միայն տեխնիկապես, բժշկական սարքավորումներով է օգնում, այլ բժիշկների է տանում վերապատրաստման:

Avstria-Nax_3 Avstria-Nax_1 Avstria-Nax_4

Avstria-Nax_8 Avstria-Nax_5 Avstria-Nax_7

Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը այս ամենը ներկայացրեց Սեբաստիան Կուրցին՝ վերջինիս մայրենի լեզվով: Ավստրիական «Կարիտաս»-ի միջոցներով այս պահին Գյումրու Անի թաղամասում կառուցվում է նաև բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն, որտեղ և տեղադրվելու է Հայաստանում առաջին արևային կայանը: Նախարարը այցելեց այս երկու կառույց. նա առաջինը եղավ Ավստրիական հիվանդանոցում, հատ-հատ շրջեց բոլոր հիվանդասենյակները, հանդիպեց ծննդկաններին, աչքալույս տվեց մայրերին:

Avstria-Nax_14 Avstria-Nax_13

Այնուհետ եղավ «Կարիտաս»-ի կողմից կառուցվող հաշմանդամների կենտրոնում, ծանոթացավ շինարարական աշխատանքներին ու սկսեց շփվել հաշմանդամ երեխաների հետ: Նախքան կառույց մտնելը նախարարը, մոտեցավ բակում իրեն սպասող հաշմանդամ երեխաներին ու հարցրեց. «Ճի՞շտ է, որ Հայաստանում 300 օր արև է»: Նա սկսեց իր ձեռքով ջուր խմացնել երեխաներին, նրանց հետ ալբոմներ նայել: 16-ամյա հաշմանդամ Միքայելի հետ էլ բավական երկար զրույց ունեցավ, բաժակի բաժակի խփեց ու կենաց խմեց: Երբ Միքայելը հետաքրքրվեց, թե քանի՞ տարեկան է նախարարը ու պարզեց, որ իրենից այնքան էլ մեծ չէ, բավական էմոցիոնալ արձագանքեց. «Վա~յ, ինչ էլ ջահել ես»:
Մանրամասները  տեսանյութերում

 

 

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930