Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենա Հրստիչը կարևորել է առողջապահության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում փորձի փոխանակումը

Հոկտեմբեր 01,2026 20:33 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարար Իրենա Հրստիչին:

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Խորվաթիայի հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում և նշել, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ երկխոսություն:

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ տիկին Հրստիչի այցը նոր ազդակ կհաղորդի համագործակցության ընդլայնմանը նաև առողջապահության ոլորտում:

Իրենա Հրստիչը անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց հետագա իրականացմանը:

Վերջնիս կարևորել է նաև առողջապահության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում փորձի փոխանակումը:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031