Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՅԴ պատուիրակութիւնը Աստանայում մասնակցում է Սոցինտերնի յանձնախմբի ժողովին

Սեպտեմբեր 15,2014 14:01

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլո դիւան, 2014թ. Սեպտեմբերի 15) – Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովեան յանձնախմբի հերթական ժողովը տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այդ երկրի Համազգային Ընկերվար Ժողովրդավար կուսակցութեան հիւրընկալութեամբ։

Ժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Տաճիկիստանի, Ադրբեջանի եւ Հունգարիայի կուսակցութիւններից։ Ներկայ է նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։

Ժողովին մասնակից ՀՅԴ պատուիրակութեան կազմում ենն ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ով համանախագահում է նիստը, եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը։ Ժողովի միւս համանախագահն է Ալեքսանդրա Դոբոլին (Հունգարիա)։
Ժողովին ողջույնի խօսքով հանդես եկաւ Ղազախստանի Համազգային Ընկերվար Ժողովրդավար կուսակցութեան ղեակավար Ժարմախան Տույաքբայ (Zharmakhan Tuyakbay)։

Ժողովի առաջին օրակարգը վերաբերւում է տարածաշրջանում հակամարտութիւններին եւ խաղաղութեան որոնման ճիգերին։ Գլխաւոր թեման Ուկրաինայում իրադարձութիւններն են։ Ելոյթ ունեցան Ուկրաինայի Ընկերվար Ժողովրդավար, «Արդար Ռուսաստան», ՀՅԴ (Արմէն Ռուստամեան) եւ այլ կուսակցութեիւնների ներկայացուցիչները։

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդա¬վարական, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից ավելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպություններ։

ԱՊՀ երկրների կուսակցություններից Հայ Յեղափոխական Դաշնակցությունն լիիրաւ անդամի կարգավիճակ ունեցող առաջին կուսակցությունն է։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալպանտյանը փոխնախագահ է, իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան երկրների հանձնախմբի համանախագահ։ ՀՅԴ համապա¬տաս¬խան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնա¬կանին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միության (IUSY)։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930