Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ նախագահի հանդիպումն Աբխազիայի նախագահի հետ

Սեպտեմբեր 26,2014 13:08

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը՝ ԼՂՀ Ազգային ժողովի
նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին մասնակցել է
Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի
երդմնակալության արարողությանը:

Արարողությունը տեղի է ունեցել Աբխազիայի Հանրապետության կառավարության
նիստերի դահլիճում՝ տարբեր պետությունների պատվիրակությունների
մասնակցությամբ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցել է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ նորընտիր
նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնավարման մեկնարկի հետ կապված շնորհավորական ուղերձը:

Երդմնակալության պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Աբխազիայի
Հանրապետության նախագահի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ
հարաբերությունների հարցերը: Կողմերն ընդգծել են փոխշահավետ
համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը,
Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Վաղարշակ Քոսյանը և պատգամավոր Լևոն
Գալստյանը:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930