Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Եռյակը չի համալրվել` ի դեմս ՀԺԿ-ի»

Հոկտեմբեր 11,2014 12:11

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, իսկապե՞ս Եռյակը համալրվել, դարձել է Քառյակ՝ ի դեմս ՀԺԿ-ի, ինչի մասին հայտարարել էր նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ասելով, թե ՀԺԿ-ն Եռյակի հետ միասին գործում է նույն ձեւաչափում, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Մենք կողմ ենք, որ ավելի ընդլայնվի շարժումը, շարժմանը միանան ավելի շատ կուսակցություններ, ինչ վերաբերում է ձեւաչափին, Եռյակում նման քննարկում չի եղել, եւ Եռյակը չի համալրվել որեւէ այլ կուսակցությամբ: Երեկ Եռյակի պայմանավորվածության ձեւաչափից որոշակի շեղումներ են եղել, այդ հարցերին առաջիկայում կանդրադառնանք մեր գործընկերների հետ հանդիպման ընթացքում»:

Մեր հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է այդ շեղումները հանգեցնեն Եռյակի պառակտմանը, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Նման ենթադրություններ չէի անի, բայց կարծում եմ, որ Եռյակում ընդգրկված որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ անպայման պետք է առաջնորդվի Եռյակի ձեւաչափի ընդունած խաղի կանոններով, սա շատ կարեւոր է միասնաբար հաջողությունների հասնելու համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031