Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրքեշ – Տեր-Պետրոսյան և 1993թ. -ի չիրականացած հայ-թուրքական կարգավորումը

Հոկտեմբեր 29,2026 13:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Թուրքական իշխանամերձ «Hürriyet» թերթում հրապարակվել է Ֆուաթ Բոլի հոդվածը՝ «1993 թվականի Փարիզը․ Թյուրքեշը, Տեր-Պետրոսյանը և հարաբերությունների կարգավորման խափանված հնարավորությունը» վերնագրով։

Հոդվածում նշվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ 1993-ին ձևավորված, սակայն չիրագործված հնարավորությանը։

Ներկայիս իրավիճակը համեմատելով այդ ժամանակաշրջանի հետ՝ հեղինակը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ շփումներ է իրականացնում Թուրքիայի հետ և ձգտում Ադրբեջանի հետ կայուն խաղաղության։

«Այս անգամ հարցը միայն սահմանային անցակետի բացումը չէ։ Հարցն այն է, որ թուրքերն ու հայերը հարյուր տարուց ավելի կրած քաղաքական և հոգեբանական ծանր բեռից հետո կարողանան կրկին անմիջականորեն խոսել միմյանց հետ»,- գրել է Բոլը։

Նա նաև ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման՝ կրկին ստեղծված հնարավորությունը չպետք է կորցնել։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հանդիպումը տեղի է ունեցել 1993թ. մարտի 12-ին Փարիզի «Crillon» հյուրանոցում։ Հանդիպումը կայացել էր Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգութ Օզալի արտաքին քաղաքական մոտեցումների և ծանոթների միջնորդությամբ։

Կողմերը ծանոթացել են միմյանց մոտեցումներին և դիրքորոշումներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Հանդիպման ժամանակ Թյուրքեշը նշել էր, որ հարաբերությունների հաստատման դեպքում Թուրքիան կարող է Հայաստանին տրամադրել ցամաքային և ծովային ճանապարհներ, իրականացնել Տրանսկովկասյան ավտոմայրուղու և երկաթգծի ծրագրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել