Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Համաժողովրդական անվանված շարժումն արդեն ավարտված է»

Նոյեմբեր 11,2014 17:55 Share

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինձ կարող են մեղադրել, որ ժամանակից առաջ եմ ընկնում, բայց չեմ կարող չասել՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում սկսած համաժողովրդական անվանված շարժումը նոյեմբերի առաջին տասնօրյակում արդեն ավարտված է: Սա փաստ է, որ վաղ թե ուշ ընդունելու են բոլորը: Որքան շուտ՝ այնքան իրենց համար շահեկան:

Ամեն ինչ շարունակվում է իր տրամաբանական ընթացքով՝ իշխանությունը իշխում է, ոչիշխանությունը փորձում է դառնալ ընդդիմություն և ընդդիմադրության գլխավոր փաստարկ կարծում է հրապարակը ու մոռանում է, որ միշտ էլ ցանկացած շարժման, հեղափոխության, հեղաշրջման, տեղաշարժի իմաստն ու բովանդակությունը միտքն է, գաղափարն է, ոչ թե արտաքին աշխարհին ուղղված հրապարակային հանրահավաքները:

Հանդարտ եւ կշռադատված միտքը դատապարտված է հաջողությունների , հանդարտ եւ հավասարակշռված միտքը արժանի ուշադրության եւ ունկնդրի: Հենց սա է, որը լինելու է եւ արդեն դարձել է առաջընթացի, խնդիրները լուծելու, պարզապես ապրելու միակ հնարավոր բանաձևը:

ՀՀ նախագահը ասաց իր հերթական կշռադատված խոսքը, հանդարտ, առանց որևէ կողմին վիրավորելու, ասաց՝ ինչպես վայել է երկրի ղեկավարին, ու ամեն ինչ վերադարձրեց ելման դրություն՝ ոմանց բացատրեց, որ ժամանակից առաջ ընկնել պետք չէ, ոմանց՝ որ սեփական ուժերին հենվելով են հաջողության հասնում, իսկ ընդհանրապես քաղաքականությունը հնարավորինի արվեստն է, ոչ թե տարատեսակ տեսական հաշվարկների, որոնք երկնքից երկիր իջնելիս զրոյանում են:

Հենց սա է երկրի նախագահին վայել պահվածքը, եւ եթե Սահմանադրության պահանջով մեկ օր նախագահը դառնա նախկին, նա այդպիսին կլինի նաեւ այդ ժամանակ, լսող, քննող եւ խնդիրները լուծելուն պատրաստակամ ու ունակ, առանց չարության, քինախնդրության, առանց խոտի մեջ ասեղ որոնելու ու լուն ուղտ դարձնելու:

Ու այս որակի մասին արժի մտածել, հիմիկվանից արժե, որ նախկին դարձողները կամ արդեն դարձածները չմոռանան իրենց վաղվա օրը: Կյանքը շարունակվում է, հերթական համապետական ընտրությունները իրենց ժամանակին կբերեն բոլոր հարցերի պատասխանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930