Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը շաբաթվա վերջին քաղաքական ուժերին կառաջարկի քննարկումներ՝ 12 կետերից 1-ինի շուրջ. Tert.am

Նոյեմբեր 11,2014 20:30 Share

Հանրապետության Նախագահն առաջարկել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեկ անգամ ևս խորհրդարանական ուժերի հետ քննության առնել նրանց կողմից առաջ քաշած 12 կետերը, բայց այս անգամ՝ հատ առ հատ ու ավելի խորքային: Շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է քաղաքական ուժերի հետ համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները 12 կետերի՝ առաջին հարցի շուրջ, գալ ընդհանուր եզրակացության, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

Ներկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ. «Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչև վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: Ազգային ժողովում այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներից հետո շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ: Այս առնչությամբ լրատվամիջոցներին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք պատշաճ և ժամանակին»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` Tert.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930