Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ հրաշք է իրական

Դեկտեմբեր 27,2014 10:10

Վերջերս նայեցի «Mea culpa»-ն: Ասում են, դա վերջին ներկայացումն էր՝ գործողությունը տեղի է ունենում 2015 թվականին, իսկ քանի որ այդ տարեթիվը վրա է հասել, գործն այլեւս կորցնում է իր «հակաուտոպիայի» իմաստը: Գաղափարը կիսում եմ՝ մենք չենք կարող մեր պատմական հողերն ուզել, քանի մեզ տրված 29 հազար կիլոմետրում չենք կարողացել նորմալ պետություն կառուցել: Այդ ներկայացումը ստեղծողների տաղանդը նույնպես վիճարկելի չէ:

Վիճարկելի է, իմ կարծիքով, թատրոնի (գրականության, երաժշտության, գեղանկարչության) լեզվով հոդված գրելը կամ հանրահավաք անելը: Եթե ես թերթում գրեմ, թե ինչպես է դոլարը 410 դրամ եղել, իսկ հիմա դարձել, ասենք, 460 դրամ, դա այսօր շատ արդիական կլինի, բայց դոլար-դրամ տատանումների մասին գեղարվեստական ստեղծագործությունը, ինձ թվում է, պետք է պարունակի այնպիսի ընդհանրացումներ, որոնք կհետաքրքրեն հանդիսատեսին տարադրամի ցանկացած կուրսի դեպքում:

Օրինակ՝ «Mea culpa»-ի դեպքում 2002 թվականին ակնարկները հրաժարական տված, բայց իր մեղքերի համար պատասխան չտված նախագահի մասին հասկանալի էին, 2014-ին՝ դրանք հասկանալի են ոչ բոլորի համար, իսկ 2030-ին (եթե պիեսը, ենթադրենք, բեմադրվեր) հանդիսատեսին հատուկ գրավոր ծանոթություն պետք է բաժանվի, թե որ նախագահի մասին է խոսքը:

Ընդհանրապես, մեր արվեստում եւ հատկապես պոեզիայում շատ է ընդունված որպես գեղարվեստական ստեղծագործություն ներկայացնել հանգավորված (որպես կանոն, «կվազի-ազգայնական») քարոզը: Անուններ չտամ՝ այս նախատոնական օրերին չափից դուրս բուռն բանավեճեր չհրահրելու համար: Փոխարենը տամ մի Պոետի անուն, որի լավագույն շրջանի ստեղծագործությունը մինչեւ ուղնուծուծը գեղարվեստական է՝ Համո Սահյան:

Ո՞րն է ժամանակակից մարդու կամ գուցե ընդհանրապես՝ մարդու գլխավոր խնդիրը: Հակասությունների հաղթահարումը՝ Արեւելքի եւ Արեւմուտքի, ազգայինի եւ համամարդկայինի, էգոիզմի եւ ալտրուիզմի, հաշվարկի եւ երազանքի եւ այլն: Նրանք, ովքեր այդ հակասությունը հաղթահարում են, իսկական հրաշք են գործում.

Ամեն ինչ հրաշք է իրական,
Ամեն ինչ բաղձանք է ու բարիք,
Ամեն ինչ կանգուն է ու թափառիկ,
Ամեն ինչ տրվող է եւ տիրական:

Ինչու եմ ես այս տարվա վերջին խմբագրականում ամփոփումների եւ գնահատականների փոխարեն անդրադառնում գրականությանը: Որովհետեւ ուզում եմ մաղթել ձեզ, սիրելի ընթերցողներ, եւ ինքս ինձ, որ մենք ավելի շատ կարդանք՝ եւ ոչ միայն թերթեր եւ կայքեր: Իոսիֆ Բրոդսկին գրում էր, որ կարդալով՝ մենք կարողանում ենք ավելի ճիշտ ինքնադրսեւորվել եւ այդպիսով խուսափել նեւրոզներից: «Գիրքը,- ասում էր բանաստեղծը,- ավելի էժան է, քան հոգեբույժին այցելելը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (43)

Պատասխանել

  1. david says:

    Ամեն ինչ հրաշքով կդառնա իրական,
    Ամեն ինչ, և բաղձանք, և բարիք,
    Կանգուն չեն, կդառնան թափառիկ,
    Եվ տալով կունենան տիրակալ:

    Պատմական հող ուզելու հեքիաթը թող մնա, եղածի սեփականաշնորհման վկայականը ներկայացրեք սերժին, որ տեսնի որ ԴԱՀԿ ուղարկի:Հա, հա, հա:Շնորհավոր գլուխդ ու տոնդ սերժիզմ:Բանասեր,սերժ, գրականություն, ազգ ու միություն:Սեպով ճղված գերան, կոճղ `կրակի առաջ:Եվ այսպես, ես դեմ չեմ ընդունել նվերդ սերժ:Երկիրս, Նարեկացուն, Սևակին:Եկեղեցիները թող մնան, որ աղոթեն և պատմություն գրեն:Հաբեթը, Գամերը, Թիրասը, Թորգոմը, Հայկը, Արա մայիսը, Ամասիան, Գեղամը, Հարման…Արա Գեղեցիկ սերժոն և…Արա, դե լավ էլի, Քամն ու Քուշն ինչ քչախոս են:Չէ, երբ խփում են ,այլևս պետք չէ վայ մեջք գոռալ, այլ վայ գլուխ…Հորս Արև էգ գլուխն էլ կարևոր օրգան է հատկապես բանասիրությամբ կաղող նախագահի համար:Ամանորը ո*րն է որ:Նորամ էլի :Եվ հին եբրայերենում կա և արամերենում:ՆՈՐԱՄ:Գրականությունն էլ գիտություն չէ, ամոթ է, գոնե սերժագիտություն …Համոն նկարիչ է:Չքնաղ:Գնահատում եմ, դիտում, կարդում, գոհանում, բայց…Վահե Գոդեն, Սլավիկ…Նորամին կարդալու համար հատընտիրներ:Սևակի մասին չեմ խոսում, արև է, հոգու արև…Տիեզերքում ամենամեծն է:Շոլոմ Ալեյխեմից միլիոն անգամ մեծ:Սերժ քաղած մոշին աղ լցրեք, ՆՈՐ ԱՄ է:

  2. Աբո says:

    Իմ կարծիքով, եթե քառասունն անց տղամարդը,կյանքի իմաստը փորձում է հասկանալ գրականություն կարդալով (եթե դա իր գործունեության հետ կապված չէ),այ նա հոգեբույժի կարիք ունի 🙂
    Շնորհավոր վողջ Հայության գալիք Նոր տարին

    • Ալեքսանդր says:

      Հարգելի Աբո, Որ իմանաք, թե որքա~ն լավ գրքեր կան և ամեն մեկս որքա~ն նոր բան ունի սովորելու; Ցանկացած տարիքում կարդալը չի վնասում:

    • Գալուստ says:

      Հարգելի Աբո, գրականություն կարդալը ոչ միայն օգնում է կյանքի իմաստը հասկանալուն բայց ավելի շատ օգնում է կյանքում Գեղեցիկը տեսնելուն, գեղարվեստակամ հաճույք է պատճառում…
      քեզ խորհուրդ կտամ փորձես կարդալ Կնուտ Համսունի «Պան» ստեղծագործությունը անպայման Ավետիք Իսահակյաի թարգմանությամբ…հետո ինձ իմաց տուր…

  3. david says:

    Հայ Աբո, ես ողջ լինեմ, դու վողջ, բայց գրականությունը հոգեբուժություն չէ, չնայած հոգեբուժական հսկա գրականություն կա:Փաստորեն 40 նն էլ կարևոր թիվ է, ինչպես հանգուցյալի, ծնվողի 40-ը, չէ:;Դու ճիշտ ես, կարդալը վնաս է գենետիկ ուղեղին և գենին առհասարակ:Չկարդաս, վնաս ա, թող ես հոգիս դուրս գալով կկարդամ դաժե հայերեն:Մի քսանչորս տարի հետո քառասուն դառնամ, որոշել եմ հայոց սուրբ խրատդ հաշվի առնել:Ա, դու ձեր նախագահին կարող ես էսօր էլ փոխարինել:Ապրես է, ապի, ապրես,կամ`վողջ լինես:Ա, բայց ինձանից վատ ես հայերենից, հայի դպրոց չե*ս գնացել հա երևի*:

  4. Կարո Մելիքյան says:

    Ծառին ճյուղն երբ չոր լինի, ո՞վ ՝մնա, թե իսկի ծաղկի,

    Սպիտակ մազն որ սեւ ներկեն, ո՞վ ասե թե սպիտակի,

    Բայց ՄԱՐԴ մեղավոր ու սեւ ես գիտեմ, որ կու սպիտակի.

    Աստված մեկ բանիկ կուզե՝ որ մեղա ասե ու քավի։

    Նահապետ Քուչակ.

  5. Արսեն says:

    Ամեն ինչ հրաշք է իրական …))))…
    Կարդացի վերնագիրը, և հիշեցի են տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք քեզ փողոցում կանգնեցնում են, և խորհրդավոր տոնով ասում, որ իրենք «բարի լուր» ունեն քեզ հաղորդելու…))))…

    Վերջին 2000 տարվա «հրաշքների» ամբողջական ցանկին ծանոթալու համար՝ գնում եք Վատիկան, դիմում եք արխիվ և ձեզ տրամադրվում է «հրաշքների պաշտոնական ցուցակը»..))).. մեջը կա բոլոր հրաշքների նկարագրությունը, վայրը և ամսաթիվը, ինչպես նաև՝ թե որ պապի կողմից է հաստատված…)))…
    Անձամբ դուք, հրաշքներ հայտարարելու լիազորություն չունեք…))).. Մի չարաշահեք…)))..

  6. Արսեն says:

    «Գիրքը,- ասում էր բանաստեղծը,- ավելի էժան է, քան հոգեբույժին այցելելը»..)))..
    Փակեք բոլոր հոգեբուժարանները և տեղը բացեք գրադարաններ ..))).. Թող բոլոր հոգեկան շեղումներ ունեցողները՝ գրքեր կարդան…
    ( գրեցի հետո մտածեցի՝ տեսնես Ա. Աբրահամյանը ինչու է այդքան գիրք կարդում? Չլինի՝ խնայողության նպատակներով? ..)))..)։
    ( Հետո մտածեցի, որ թերթ կարդալը՝ գիրք կարդալուց էժան է… Հետո մտածեցի՝ տեսնես Ինչու է Ա. Աբրահամյանը թերթ հրատարակում? Միգուցե, բարեգործություն է անում այն հոգեկան հիվանդների համար, որոնք գրքի փող չունեն?..)))…)

  7. Արսեն says:

    Դոլար-դրամ տատանումների մասին, եթե գրելու բան ունեք և ցանկանում եք, որ հասկանալի լինի թեկուզ 200 տարուց, տատանում ևվ գների բարձրացում գրեք ոչ թե անվանական տարբերությամբ, այլ տոկոսային տարբերությամբ…
    Դա 1000 տարի հետո էլ հասկանալի կլինի, և շատ խելք պետք չէր, որ ինքներդ դա հասկանայիք… (նույնիսկ ես հասկացա..)))..)..

  8. Արսեն says:

    Ազգայինի և համամարդկայինի մեջ ճիշտ այնքան «հակասություն» կա, ինչքան ձեր սուպերմարկետի, ասենք, հագուստի և կոշիկի բաժինների մեջ..))).. Կարևորը՝ դու իմանաս ինչու ես սուպերմարկետ մտեկ, ինչքան ծախսելու փող ունես և շորերդ ու կոշիկներդ ինչ վիճակում են..)))..
    Էգոիզմի և ալտրուզմի մեջ տարբերություն ընդհանրապես չկա՝ քո անձնապես զգացած պատասխանատվության տարածքում… սահմանային դեպքում՝ եթե քո պատասխանատվության տիրույթը ամբողջ մոլորակի վրա տեղի ունեցող ամեն ինչն է՝ էգոիզմը և ալտրուիզմը նույն բանն են։
    Հաշվարկն ու երազանքը նույնպես հակասության մեջ չեն…
    դրանք նույն հավասարության մեջ են, ճիշտ է այնտեղ կան նաև այլ պարամետրեր… ադեկվատությունը (գործակից՝ կախված հասարակության վիճակից) (սահմանային դեպքում՝ ասենք Հայաստանի, ադեկվատության գործակիցը 0 է..))).. ՝ այսինքն ցանկացած երազանք իրականություն դառնալ չի կարող…)))).. ), աշխատանք իրագործելու հնարավորությունը և ցանկությունը և ժամանակը։ (ընդ որում՝ ժամանակ-աշխատանք արտադրյալը բոլորովին էլ՝ փողը չէ…))))..)։

  9. Ջիվան Նադարյան says:

    Այսօրվա խմբագրականի թեման առանձնապես ակտիվություն չի առաջացրել մեկնաբանություների համար, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ հեղինակը չի անդրադարձել ասենք իշխանություն-ընդդիմություն, Ռուսաստան-Արևմուտք, Պուտին-Օբամա դիմակայություններին, կամ չի բարձրաձայնել ժողովրդի դարդուցավը, չի արծարծել արագաչափերի <> թեման, սակայն հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ գրականությունը, գիրք կարդալը իր ամենալայն իմաստով անհամեմատ ավելի կարևոր, արդիական և առաջնային է, քան վերը նշված <>: Գաղտնիք չե, որ այն ինչ կատարվում է մեր կյանքում լինի դա անհատական թե համընդհանուր հետևանքն է մեր ներաշխարհում հոգում կատարվող երևույթների , որն էլ առավելապես ձևավորվում է մեր կարդացածով, տեսածով, լսածով : Պատահական չէ, որ ավետարանում կարդում ենք Հիսուս Քրիստոսի այն ուսմունքը, որտեղ մոտավորապես սովորեցնում է հետևյալն, որ ոչ թե անլվա ձեռքերով կերակուր ուտելն է ապականում մարդուն այլ նրա ներսից սրտից դուրս եկող չար խորհուրդները: Այնպես որ հարգարժան հեղինակը իմ կարծիքով շատ ճիշտ և տեղին նյութ է ընտրել:

  10. Arshak says:

    ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԻ ՕԴԵՍԱՑԻ
    ՓՈՐՁԵՑ ԽԱԲԵԼ ԲԻԹԼԻՍՑԻ ՄԻ ՃԱՐՊԻԿ
    ՏՂԱՅԻ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ՀԻՄԱՐ ԴՐՈԻԹՅԱՆ
    ՄԵՋ

    Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։
    — Տղաս,— ասում է օդեսացին,— եթե քո էդ ժանգոտ օղը ինձ տաս, ես քեզ փող կտամ, և դու կարող ես հարյուր հատ դրանից գնել։
    — Համաձայն եմ,– ասում է տղան։– Եթե չորեքթաթ քայլես այս փողոցով ու էշի պես զռաս, մատանին քեզ կտամ։
    Այդ խաբեբան մտածեց՝ քանի որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես գռալով։ Վերջապես օդեսացին տեղից ելավ ու ասաց.
    — Հիմա մատանին կտաս, չէ՞, տղաս։
    — Իսկ հիմա չորեքթաթ գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Ինչ է, դու քո էշի խելքով գիտես մատանու արժեքը, ես՝ բիթլիսցի հայս, չգիտե՞մ…
    ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

  11. david says:

    Ես գտա, որ այս օրերին յուրաքանչյուր հայ պիտի Հյուգոյի ,,Թշվառները,, կարդա և խտացնի ատելությունը Ժավեր սերժի հանդեպ և իր մեջ զարթնեցնի Ժան Վալժանին և աճեցնի, շատ,շատ,շատ:Ո*վ է ասում, թե մեղմանալ է պետք:Լիրիկան քնքույշ աղջնակներին,գլուխ` ուսերին, միտք` գլուխներին, ելք` որոնողներին, ծրագիր` ըմբոստներին, տաբու`վամպիրներին:Ստույգ տեղեկություն ունեմ, որ մի Ժավեր առանց ձեռքերը լվանալու է օտվել սեղանից և զարմանք է հարուցել:Ճիճվոտ պարպուռին էլ մաքուր ձեռքերը օգուտ չեն:The greater cantle of the world is lost with very ignorance,ասում է ՆԱ:Ոչինչ, կարևորը ճիճուն վերանա,մտածում եմ ես:The common carse of manlind, folly and ignorance, ասում է ՆԱ:Ոչինչ , կարևորը, որ վերանա, մտածում եմ ես:Իսկ Ժավեր սերժոն Նոր ամին թող կարդա առաջարկածս գիրքը:Դժոխքը դա հաշվի կառնի:Չէ որ …Չկրկնվեմ…Դեպի կառափնարան երբեք տոմս չեն պատվիրում:

    • Արսեն says:

      Մոդերատորների ուշադրությունը հրավիրում այն բանի վրա, որ ընթերցող david-ը, իր մեկնաբանություններով, փորձում է ռասսայական ատելություն առաջացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ։
      Ւնչը, մասնավորապես, խստիվ արգելված է մարդու իրավունքները հարգող երկրներում։ Խնդրում եմ ձեռք առնել համապատասխան միջոցներ…))))…

    • Աբո says:

      david՝ էս ինչ՞ համակարգչային ծրագրով ես մտքերդ հայերեն թարգմանում,որ գրածտ միշտ էս տեսակ անհեթեթությունա ստացվում:Ասենք Սերժը վատնա,դա հրեա ազգին ինչ՞:

      • david says:

        Ինչ հրեա, ինչ ես ասում, ինչ ես սերժավարի մտածում:Որտեղ տեսար որ սերժի վատը լինել հրեա ազգի ճղոպուրին ա, չկա նման բան…Կամ էլ հայերենից հայերեն թարգմանելը ողբերգություն է:Ձեր լեզուն ու օրենքները безразмерный են, ինչ արած:Պատկերացումներն էլ:

  12. david says:

    Չէ չեմ փորձում , ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ Հայաստանը նեղ է ի և այդ քո նախագահի համար և ուզում եմ, որ ոտքերիս կապանքներն ազատի և թողի, որ լքեմ երկիրը:Համապատասխան մեկնաբանությունները և փաստերը բոլոր առաջադեմ երկրներում են և ոչ մեկի համար նորություն չէ, որ ատում եմ և դա մեղմ է ասված:
    Թող ձեզ կամ ձեր երեխաներին էլ անի այն, ինչ ինձ է արել, ի սրտե եմ ցանկանում, որ ճաշակեք իմ ճաշակածը և անմեղ վառվեք ինչպես ես, փրկություն խնդրեք, չգտնեք, ինչպես ես:Ես 6 տարի է ելք չեմ գտնում, դուք այս տարի հասկանաք:
    Ատում եմ…Բառս անգույն է:Թույլ:Մահապարտ եմ, պատրաստ վառվելու թշնամու ,,թասում,, միայն վառված տեսնեմ թշնամուս:Ծովերն ինձ հասկանում են, ձեզ հասկացող մի մի առու գտեք աշխարհում:Հակասեմիտիզմից խախտված երեխա ուտողների պաշտպաններ, նրանից պակաս չեմ ատում և ձեզ:Կամ խոսքս թլպատեք, կամ տեսնել չցանկացող աչքերը վայի:

    • Արսեն says:

      Չես ամաչում david ? ..))).. Հարցրու Ա. Աբրահամյանին, և նա կասի, որ Հայրենիքը լքում են միայն թուլամորթները և ազգադավերը..)).. որից հետո նրանք ցմահ զրկվում են խոսելու իրավունքից..))).. Ի վերջո, Սերժ ԱԶԱՏԻՉԸ որևէ մեկի ոտքերին կապանքներ չի դնում, դա հակասում է իր էությանը ..)))..
      Եվ նույնիսկ այդ դեպքում, Ա. Աբրահամյանը քեզ կասի, որ Սերժը անցողիկ է, իսկ Հայրենիքը՝ հավերժ ..)))..
      Եվ հետո՝ Հայրենիքից գնաս, որ ինչ անես? Ասեմ ինչ ես անելու…
      Ւնչպես իր խմբագրականներից մեկում իրավացիորեն նշել է Ա. Աբրահամյանը՝ կամ աշխատելու ես Եվրոպայի խոզանոցներից մեկում (լավագույն դեպքում), Կամ Համբուրգի հասարակական զուգարանուներում ծառայությունների համար փող ես հավաքելու, կամ էլ Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանում ողորմություն ես հավաքելու ..)))..
      Ւսկական Հայրենասերը այդքան չի ստորանա։ Սիրում ես Հայրենիքդ? Փող հավաքի Երևանի հասարակական զուգարանները մաքրելով, ողորմություն հավաքի՝ Սովետաշենի գերեզմանոցում, և աշխատի Հայաստանյան խոզանոցներում ..)))))…

  13. david says:

    Չէ, զուգարանից, ախոռից, գերեզմանոցից եմ ուզում փախչել:Թե ինչ կանեմ, դա դեռ կտեսնենք:Արժանի կլինեմ իմ գրաված տեղին, հաստատ:Ես ձեր մկրատի խուզվանք չեմ, ձեր կտավի ներկ չեմ:Միայն հեռանամ, մնացածը կմտածեն պետական մակարդակներում:Ասում ես, սերժը չի* խանգարում:Այո, ոչ մեկին, ինձանից բացի:Հարցրու քո նախագահին, ինչու* անձնագիրս չեն տալիս, մինչև երբ:Պուտինն էլ է հարցնելու, Օբաման էլ…Բոլոր ձեզ հայտնի տերություններն էլ:Ինչու*:Ուզածս իմ օրինական անձնագիրն է, չէ*:Հայրենիքը ձեզ, հայրենասեր հայերիդ, պահեք, պահպանեք, հզորացրեք:Տես, հանկարծ աչքներիդ զուգարան մաքրող երևացածի չմատուցեք, սկուտեղի վրա:Մուրացկան լինելու համար էլ պետք է ամենաքիչը նման լինել նրանց որոնց կողքին ապրում եմ:Թե դուք եք ազգովի զուգարան մաքրում, որ ինձ պահեք:Փող մուրում ու ինձ պահում:Իմ մի գործը մի օրում կփոշիացնի…Լավ է…Իմ յուղը ձեր ջրին չի խառնվի, անհոգ եղեք:Սովդաքարի մասին հեքիաթը նախագահդ կարդացել է երևի, դու էլ կարդա:
    Հա, լավ է, որ հայրենասեր ես, որ նախագահ ունես, որին գունավոր ակնոցներով ես նայում,դե եզակի երևույթներ միշտ լինում են, բայց դա իմ խնդիրը չէ:Ձեր խնդիրն է:Դուք կարող եք խոզարածից թագավոր ստանալ, թագաժառանգին զուգարանի տեղ ցույց տալ և ես դա հասկանում եմ, հայեցին խորության խնդիր միշտ ունի:
    Ատում եմ քեզ, սերժ, ինչպես բոլոր այն նախագահները, որոնք ուզում են, որ փրկվեմ դժոխքից այս:Մի խանգարի:Թույլ տուր ստանամ օրինական անձնագիրս, որը հեռանալուց օրեր հետո ետ կուղարկեմ , որ խարույկի բաժին դառնա:Ապացուցիր քեզ հարգող էս մարդուն, որ մարդ ես, հասկանում ես,լսում ես…

    • Vanessa says:

      Уважаемый Давид!
      Я страдаю из-за твоей боли. Я перечитала все твои книги на русском и на английском языках. Люблю тебя и каждый божий день молюсь за твое спасение!

    • Արսեն says:

      Ես քո այդ ցիկլը վաղուց եմ արել հարգելի David։ Զարմանում եմ, որ ԴԵՌ Հայաստանում ես, բա առաջ ինչ էիր մտածում, որ մինչև 2015 թիվը մնացել ես այդտեղ?

      • david says:

        Այսօր այն օրն է,երբ դիմականորները ներխուժեցին մեր տուն , թալանեցին մեր ողջ միջոցները, կապեցին նույնիսկ 85 -ամյա տատիս և տարան:Ոչ ոք չզբաղվեց այդ գործով:Արգելված էր:Տատս անկողին ընկավ ու գնաց այս աշխարհից անիծելով…

  14. Գալուստ says:

    Այս հոդվածի հետ կապված կուզեի կարդալ սիրողներին փոխանցել հետեվյալ ռուսական հրաշալի աղբյուրը lib.ru ռուսերեն լեվով Համաշխարհային եվ Ռուս գրականության գոհարների հազվագյուտ հավաքածու…

  15. Արսեն says:

    Հատուկ տեղյակ եմ պահում Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, որ հենց իր թերթի մեկնաբանությունների բաժնում հայտնվել է david ընթերցողը, որը Հայաստանից հեռանալուց առաջ՝ մոտավորապես իմ նման (և ձեր բազմահազար արդեն հեռացած հայրենակիցների նման) հայհոյում է Երկրին էլ, նախագահին էլ …
    Իսկ դուք, ձեր գրած հոդվածի համաձայն, չեք ցանկանում նրան սաստել և ասել՝ «Գնում ես, գնա… բայց անձայն… ինչու ես հայհոյում? Այ հայրենադավ?…»…)))…
    (Չմոռանաք առաջարկել, որ Նարեկացի կարդա և Կոմիտաս լսի ..))).. )

  16. david says:

    Հայերեն չեմ ասում տղերք, չե*ք ուզում հասկանալ:Վատն եմ,անարժան, շատ, շատ…Ընդամենը անձնագիրս եմ ուզում և ազատ տեղաշարժվելու մարդկային իմ իրավունքը:Միլիոնավոր մարդիկ գնացել են, ինձ չի* կարելի:Գերի* եմ:Ինչու*:
    Ի*նչ պիտի սաստի ինձ պարոն Աբրահամյանը, երևի ես իր զավակներից էլ փոքր եմ, ի*նչ ասի:Այսպե*ս`
    1. Պարտավոր ես ներել և սիրել հայոց աթոռներին, ովքեր քեզ մատաղ են արել իրենց խելքի կածանում:
    2.Պարտավոր ես սիրել հող հայրենին ծնողից առավել և կյանդ տալ հանուն սերժաբյուջեի:
    3Պարտավոր ես ատել ազատությունը, հանուն գերության և հայոց գահի:
    4Պարտավոր ես երկրի , պետության, ազգի համար և նման մուրացկանի վերածվել, բայց հեռանալու, կայանալու, հաղթելու մասին մոռանալ:
    Լավ Աբրահամյանը երևի հորս տարիքին է, ինչպե*ս ասի ու վատ չզգա իր ասածից:
    ՀԱՐՑ-Լռում եմ, ճանապարհ չունեմ,գոռում եմ` ճանապարհ չունեմ, հայհոյում եմ` ճանապարհ չունեմ, էլ ինչ անեմ:Հայադա*վ եմ, թե* հայադավի զոհ:Մի աշխարհին հարցրեք:Նախագահիդ հարցրու:Իր սարքած դժոխքից Դանթեն կվախենա, դժոխ, որում ես եմ 10 տարեկանից մինչև հիմա:Եղե*լ է մի տղա էս հողի վրա, որ ասի նախագահ, ամոթ է, բաց թող էդ տղու օձիքը, թող գնան:Չէ:Նստեմ Կոմիտաս լսե*մ:Շարականներն էլ դնեմ թևիս տակ, որ առաջ գնալ չլինի:Հասկացա, մնաց որ հասկանան:

  17. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Սիրելի բարեկամներ, վաղվանից մինչեւ հունվարի 6-ը ես Առավոտի կայքի մեկնաբանությունների էջը չեմ բացելու։ Հունվարի 6-ին անպայման կկարդամ ձեր բոլոր գրառումները, եթե լինեն։ Շնորհակալ եմ իմ հոդվածների ակտիվ քննարկումների համար։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնոընդ։ Բոլորիդ ցանկանում են առողջություն, այդ թվում՝ հոգեկան, երջանկություն եւ ներքին խաղաղություն։

    • Վալոդ says:

      Վերջին քսանհինգ տարվա ընթացքում Հայաստանում ձևավորվեց մի խավ, որին կարելի է պայմանականորեն անվանել Բրահմինների կաստա: Այն ընգրկում է քաղաքական գործիչներ, լրագրողներ, բիզնեսմեններ և այլն: Այս խավի ներկայացուցիչները փորձում են հասարակությանն ապացուցել իրենց առաջնայնությունն ու կարևորությունը, ցույց տալ, թե իրենք ինչ-որ կարևոր առաքելություն են իրականացնում: Իրական ապացույցներ չկան և գործի են դրվում անուղղակի միջոցներ: Մեկը որպես դեսպան կարևոր ու գաղտնի գործունեությամբ է զբաղված թուրքական լոբբինգի դեմ, մյուսը դաստիարակչական հոդվածներ է գրում որոնք հասցեագրված են հոգեպես անառողջ ժողովրդին, երրորդը խորհրդարանում դեմքի իմաստուն արտահայտությամբ կոճակներ է սեղմում ու ճառեր արտասանում:

      Իրականում ընթանում է կատաղի գոյության պայքար: Կերակրատաշտին մոտ կանգնածները ոտքերով խփում են խաղից դուրս մնացածներին ու փորձում են ապացուցել, որ միայն իրենք են արժանի տաշտակի առջև լինել: Այս ամենը շատ լավ նկարագրված է Օրուէլի Անասնաֆերմայում:

      Բրահմիններ, շնորհավոր ձեր նոր տարին:

  18. Աբիսողոմ says:

    “Գաղափարը կիսում եմ՝ մենք չենք կարող մեր պատմական հողերն ուզել, քանի մեզ տրված 29 հազար կիլոմետրում չենք կարողացել նորմալ պետություն կառուցել ”

    Շատ էլ նորմալ երկիր է կառուցվել: Այո, խնդիրներ կան, դրանք պետք է քննարկվեն ու լուծում ստանան: Երկիր կառուցելը շարունակական պրոցես է, որ վերջ ունենալ չի կարող:

    Նշեք մի երկիր կամ հասարակություն, որ խնդիր չունի:

  19. Ալեքսանդր says:

    Արամ ջան
    Իմ մաղթանքը,- բացի սովորական բարի մաղթանքներից. Աստված քեզ անսպառ մարգարիտ տա խոզերի առաջ շաղ տալու համար:

    • Արսեն says:

      Իսկ էդ Ա. Աբահամյանի միջնորդությամբ, աստծու և խոզերի միջև մարգարիտների շրջանառությունից հարկային մարմինները տեղյակ են? Հարկերը և մաքսերը վճարված են? Թե միջնորդին բռնել ես տալի?..)))..

  20. մարդ says:

    Շնորհավոր բոլորիս Նոր 2015 տարին եւ Սուրբ Ծնունդ: Ցանկանում եմ նաֆթալինազերծ մտքեր եվ բարիացանկյալ մոտեցումներ , սպորտահարուստ կյանք եվ հայանպաստ գործողություններ :

  21. Արսեն says:

    Անցյալ տարի, երբ ասում էի, որ տարին ձեր համար վատն է լինելու, բայց ուրախացեք, որովհետև 2015ը լինելու է ավելի վատ..)).. իմ վրա հարձակվում էին բափմաթիվ «հայրենասերներ», «ազգասերներ», Պուտինասերներ և երազողներ…
    Այս տարի ասում եմ 2015ը լինելու է շատ վատ, բայց ուրախացեք, որովհետև 2016 լինելու է սարսափելի..))).. Հուսով եմ, ոչ մեկը հետս չի վիճի, նույնիսկ Ա. Աբրահամյանն է հասկացել, որ այդպես է լինելու, և ձեզ բոլորիդ, որպես պոտենցիալ հոգեկան և հոգեբանական շեղումներ ունեցողների ուղարկում է իր կողմից հայտգործված ամենաէժան հոգեբանի (հոգեբուժի) մոտ՝ գրադարան..)))..
    Հայաստանի այսօրվա բնակիչը ունի 3 ելք, կամ կռվել իր սատանաների և ռեժիմի դեմ և հաղթել ու ապրել, կամ փախնել և փրկվել, կամ դանդաղ (ոմանց համար էլ՝ շատ արագ) մեռնել…
    Բոլոր նրանց, ովքեր սիրում են ազատությունը, ուզում են իրենց կյանքի տերը լինել և չեն ցանկանում Լֆիկներին շնորհակալություն հայտնել բարեգործական լավաշների համար արագացրեք Հայաստանից փախնելը… որովհետև մտել եք մի միության մեջ, որը չի կարող գոյություն ունենալ բաց սահմաններով, և վաղ թե ուշ՝ իր սահմանները կփակի (իմ գնահատմամբ՝ դա կլինի շատ արագ)։ Կմնաք փշալալարի ներսի կողմում, և ամեն լավաշի համար ստիպված եք լինելու խոնարհվել, բուռն և երկարատև ծափահարել երախտագիտությամբ՝ արտասվել և դողացող ձայնով շնորհակալություն հայտնել…
    Կրկնում եմ՝ ԱՄԵՆ ՄՒ ԼԱՎԱՇՒ ՀԱՄԱՐ, քանի որ փակ սահմաններում ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԼԱՎԱՇԻՑ բացի, այլ ԼԱՎԱՇ ՉԻ ԼԻՆՈՒՄ…
    Ընտրությունը (դեռ) ձերն է …
    Շնորհավոր ձեր նոր տարին …)))…

  22. Լավատես says:

    Բոլորիս գալիք Նոր տարին շնորհավո՛ր: Ցանկանում եմ մեր ազգային թե անձնական դարդերն ու ուրախությունները կիսենք միայն մենք մերոնցով, ուրիշ խելոք, քաղաքակիրթ ու հզոր ազգերին ու մարդկանց չխառնենք: Մենք ենք ու մեր Աստված:

  23. մարդ says:

    Սա 2015 թվի առաջին մեկնաբանությունն է.

  24. Հմայակ Մարտիրոսյան says:

    Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից (Արթուր Մեսչյան):
    Շնորհակալություն՝ պարոն Աբրահամյան:

  25. ՏԻՏ says:

    պարոն Աբրահամյանին՝

    Այ իսկական Հակասություն՝ – АНТАГОНИЗМ!

    если лица еврейского происхождения считают единственно себя людьми, а для них мы – НЕевреи хуже животных, то если мы люди – значит они НЕлюди! Здесь между нами полный АНТАГОНИЗМ! Антагонизм Лиц еврейского происхождения, которые себя называют избранным – “чоузанным народом” против Лиц НЕеврейского происхождения – НЕчоузанных. – А ТЫ КТО?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031