Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Որոնվում է գողություն կատարած հյուրը

Հունվար 08,2015 14:13

Հունվարի 8-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացել, որ Բաբաջանյան փողոցի մի բնակարանից գողություն են կատարել:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 7-ի ժամը 19.00-ից մինչև հունվարի 8-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում տանտիրուհուն հյուրընկալված ծանոթը՝ ոմն Հովիկ, օգտվելով կնոջ քնած լինելու հանգամանքից, բնակարանից գողացել է հեռուստացույց, ոսկյա մատանի և ականջօղեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հովիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031