Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված Ավետիսյանների հարազատները գերեզմանատանը հանդես եկան հայտարարությամբ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 16,2015 15:56

Այսօր ողջ Գյումրին «Շիրակ» գերեզմանատանն էր. շարքային գյումրեցիները, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու նրա թիմակիցները, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները՝ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, այցելել էին ննջեցյալների շիրիմներին:

Gyumri_gerezman_3 Gyumri_gerezman_2 Gyumri_gerezman_4

Ոստիկանները ևս հատուկ հսկողություն էին սահմանել գերեզմանատանը: Սպանված տանտիրոջ՝ Սերյոժա Ավետիսյանի մորաքրոջ որդին՝ Սամվել Հովհաննիսյանը բոլոր հարազատների անունից հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Գյումրիում կատարված երեկվա բողոքի ակցիաները իրենք չեն կազմակերպել. Իրենք սգի մեջ են եղել: Ըստ նրա, իրենք պահանջում են օրենքի ամենայն խստությամբ և Հայաստանի Հանրապետությունում պատժել ոճրագործին: «Մենք ուզում ենք իմանալ ինչ պատճառներով տեղի ունեցավ այս սպանությունը, որի համար սգում ենք ոչ միայն մենք՝ հարազատներս, այլ ամբողջ ազգը: Չենք ցանկանում, որ այսպիսի դժբախտություն կրկնվի որևէ ընտանիքի հետ: Նմանները չպիտի տեղ ունենան մեր ազգի մեջ», -ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բայց այս գործը այլևս միայն հարազատների խնդիրը չէ. սա արդեն համազգային հարց է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031