Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն Ռուսաստանին սպառնում է ֆինանսական «միջուկային» զենքով. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 19,2015 15:10

«Ատոմային ռումբի նման զենքը կարևոր է ոչ թե այն բանի համար, որ կարող է կիրառվել, այլ որովհետև դրանով հնարավոր է սպառնալ»,- այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին ուկրաինական «Էսպրեսո-TV» հեռուստակայանի հետ զրույցում։

Փոխխոսնակը միջուկային ռումբին համազոր զենք է համարում Ռուսաստանի Դաշնության ազգային տարադրամը` ռուբլին, չփոխարկվող դարձնելու տարբերակը։ Եվրոպական խորհրդարանը նախազգուշացրել է, որ տնտեսական պատժամիջոցների հաջորդ փուլում Արևմուտքը կարող է ռուբլին զրկել կոնվերտացիայից և այն հայտարարել չփոխարկվող։

Մինչ այդ արդեն հնչել է միջազգային բանկային փոխանցումների համակարգից` SWIFT-ից Ռուսաստանն անջատելու առաջարկը, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ռուսաստանի տնտեսության համար։ Մոսկվան շատ նյարդային է արձագանքել, ասելով, թե դա հավասարազոր կլինի պատերազմ հայտարարելուն։
Արմեն Քոլոյան

 Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031