Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավթանդիլ Մարտիաշվիլին պետք է արդարացվի»,-ասում է նրա պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն (Տեսանյութ)

Հունվար 19,2015 15:54

Ավթանդիլ Մարտիաշվիլուն ՀՀ քրեական օրենսգրքով մեղադրական է առաջադրվել այն բանի համար, որ ազգությամբ թուրք Օսման Ուղուրլուի հետ, «իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց»:

Դատական վիճաբանությունների փուլում նրա համար մեղադրողը Գորիսի դատարանում պահանջել է տասնութ տարվա ազատազրկում, իսկ թուրք ամբաստանյալի համար՝ քսան:

Այսօրվա ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Վրաստանի փաստաբան Թեյմուրազ Մայսուրաձեն:

Aravot.am-ի հարցին, թե Վրաստանի քրեական օրենսգրքով եթե դատեին նրա պաշտպանյալին, որը մեղադրվում է մեկ տոննա հերոին այլ պետության սահմանն անցկացնելու համար, որքան կլիներ նրա պատժաչափը, պաշտպանն ասաց՝ մինչեւ քսան տարի, անգամ նաեւ ՝ ցմահ ազատազրկում:

Ասուլիսի ժամանակ փաստաբանն անդրադարձավ նաեւ թուրքական հետքին:

Aravot.am -ի հարցին, թե ինչ են հիմնավորել նախաքննությունն իրականացրած հայ իրավապահները, հայտնեց, որ մեղադրանքի հիմքում դրված է այն, որ 2013թ. սկզբներին պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիայի քաղաքացիներ, եղբայրներ` Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու և այն Ուկրաինա, այնուհետև եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ:

Ըստ փաստաբանի, նախաքննության մարմինը պարզել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում ՝ Թբիլիսիում, թուրք նարկոբարոնները բեռնափոխադրումային ընկերության անվամբ ձեռք էին բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ էլ կցորդի հատակային մասում պատրաստել էին ինքնաշեն թաքստոց:

Ի դեպ, ըստ գործի նյութերի էլ, մեքենան 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից Բագրատաշենի մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին Մեղրիի մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք: 2014թ. հունվարի 16-ին ՀՀ մաքսային տարածքում ռենտգենյան սարքավորման միջոցով հայտնաբերվել է մեկ միլիարդ դոլարի արժողության հերոինը:

Փաստաբանն ասում է, որ իր պաշտպանյալին Վրաստանին հանձնելու կամ պատիժը հետագայում կրելու հարց չի բարձրացրել, քանի որ սպասում է նրա արդարացմանը:

Եթե արդարացում չլինի, Վրաստանի փաստաբանը կդիմի Հայաստանի երկրորդ, երրորդ դատական ատյաններ, մինչեւ Ստրասբուրգ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031