Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ ՎԶԵԲ կանխատեսման մասին. «Ոչ մի փաստ չկա». «Հրապարակ»

Հունվար 29,2015 10:18

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 2015 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսել է 0 տոկոս աճ։ Եվրոբանկի փորձագետները ՀՀ տնտեսության սպասվող զրոյական աճն ամբողջությամբ պայմանավորում են Ռուսաստանի տնտեսության խորացող ճգնաժամի ազդեցությամբ, որն էլ, իր հերթին, պայմանավորված է նավթի գների անկմամբ։ «Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի իրենց կանխատեսումը չիրականանա, հակառակը՝ ունենանք դրական տնտեսական աճ»,-կախարդական փայտիկի գոյության մասին ակնարկեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Հարցն, թե ինչպես է հակառակն անելու, հանկարծակիի բերեց. «Բոլոր հիմքերը կան»։ Վարչապետը ոտքի վրա չցանկացավ մանրամասնել «բոլոր հիմքերը»: «Եթե գաք, ես մի օր ցույց կտամ մեր քայլերը»։ Այդ ի՞նչ քայլեր են, որ միայն իրեն են ոգեւորում, իրեն են տեսանելի, մինչդեռ քաղաքացիներն իրենց մաշկի վրա միջազգային կառույցների բացասական կանխատեսումների հետեւանքն են զգում։ «Միշտ չի, որ իրենց կանխատեսումներն իրականանում են»,- մխիթարեց կառավարության ղեկավարը։

Իրենց կանխատեսումները լո՞ւրջ փաստերի վրա են հիմնված, պատասխանեց. «Ոչ մի փաստ չկա»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031