Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանվել են «Ռադիոտուն»-ը, «Ավտոռադիո»-ն և «Նոյյան տապան»-ը

Սեպտեմբեր 22,2026 17:27 Share

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին գումարեց հերթական նիստը։

Օրակարգում էր 5 հարց՝

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային` ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
«ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
«ՌԱԴԻՈՏՈՒՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 29 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
«ԱՎՏՈՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 31 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
«ՆՏ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 32 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց սեպտեմբերի 22-ին հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթ, որի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական կայքերում։

Հաջորդիվ ՀՌՀ որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։

Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության արձանագրության hամաձայն, «ՌԱԴԻՈՏՈՒՆ» և «ԱՎՏՈՌԱԴԻՈ» ՍՊ ընկերությունները չեն ապահովել հայերեն տեսալսողական հաղորդումների տոկոսային ժամաքանակը։ Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից:

Վարչական վարույթի բազմակողմանի քննությամբ ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց Ընկերությունների նկատմամբ կիրառել 300.000-ական ՀՀ դրամի տուգանքը։

Հանձնաժողովը «ՆՏ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությունից պահանջել է ներկայացնել հեռարձակվող «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» տեսալսողական ծրագրի 2026թ․ օգոստոսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունը, որի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ։ Ըստ Արձանագրության՝ 2026թ․ օգոստոսի 6-ին հեռարձակված «Ноян Тапан на Русском» գրառմամբ 2 հաղորդումների ժամանակահատվածում «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» տեսալսողական ծրագրի անվանումը նշվում է օտար լեզվով՝ «Ноян Тапан», առանց հայերեն տառադարձության։

ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930