Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը, ի նշան արհամարհանքի, մեջքով կանգնեց դատարանին

Փետրվար 02,2015 14:36

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում էին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խուլիգանության հոդվածով իրենց ազատազրկման դատապարտելու մասին:

Դատական նիստին «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դատավճռի հրապարակման ողջ ընթացքում, ի նշան արհամարհանքի, մեջքով կանգնած մնաց դատարանին ու հեռացավ հայտարարությամբ՝ «հանուն Հայաստանի Հանրապետության չէր ձեր որոշումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728