Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, իշխանության հետ չենք համագործակցի»․ Արման Ավետիսյան

Նոյեմբեր 29,2026 11:47 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ասել եմ՝ բացարձակ հաղթանակ ենք տանելու, այսօր երեկոյան բոլորս միասին կտեսնենք»,- 22/25 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու Արման Ավետիսյանը:

Հարցին՝ եթե չկարողանան միանձնյա իշխանություն ձևավորել Սպիտակում, կոալիցիոն համագործակցության կգնա՞ն, նա պատասխանեց․ «Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Մենք միակ ընդդիմությունն ենք, մյուս երկու ուժերն իշխանության ուժերն են։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ընդդիմությունն իշխանության ուժերի հետ համագործակցի»։

Անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունի՞, որ մյուս ընդդիմադիր թեկնածուների պես կարող են իրեն էլ կալանավորել, Արման Ավետիսյանը պատասխանեց․ «Մտավախության բան չկա, մեր ժողովրդի համար ամեն ինչի պատրաստ եմ։ Եթե պետք է ինչ-որ շինծու գործով կալանավորեն․․․ Ես հիմա կանգնած եմ մեր ժողովրդի կողքին, մեր ժողովդի համար եմ գնացել այս քայլին, մեր համայնքի զարգացման համար։ Ինչո՞ւ պետք է կալանավորվեմ, եթե այդպիսի բան լինի, շինծու գործ պետք է լինի»։

Նշենք, որ այսօր հանրապետության 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք,Կապան, Նոյեմբերյան, տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Իսկ 2 համայնքներում՝ Արևուտ և Մեծաձոր, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30