Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյան. Կոնգրեսը ԼՂՀ մեկնելու մեջ տրամաբանություն չի տեսնում. iLur.am

Փետրվար 03,2015 16:08

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ խմբակցությունների ներկայացուցիչների քննարկման արդյունքում որոշվել է պատվիրակություն ուղարկել Արցախ` հունվարի 31-ին Բերձորում «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնությունների դեպքի վերաբերյալ տեղի իշխանությունների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Գալուստ Սահակյանի հետ եւ հայտնել է նրան, որ  Կոնգրեսը տրամաբանություն չի տեսնում Ստեփանակերտ մեկնելու նախաձեռնության մեջ:

«Կատարվածի համար պատասխանատվություն են կրում ԼՂՀ իշխանությունները, թեեւ գիտենք, թե իրականում որտեղից են հովերը փչում: Այնուհանդերձ, քանի որ ֆորմալ առումով կատարվածի պատասխանատուն ԼՂՀ իշխանություններն են, մենք որեւէ տրամաբանություն չենք տեսնում նրա մեջ, որ ՀՀ պատգամավորները մեկնեն Ստեփանակերտ` խնդիրը քննարկելու եւ հարթելու նպատակով:

Հակառակը, ճիշտ կլիներ, որ ԼՂՀ պատգամավորները գային Երեւան, հանդիպեին մեզ հետ, բացատրություններ տային իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, ինչու ոչ` ներողություն խնդրեին կատարվածի համար եւ խոստանային, որ միջոցներ կձեռնարկվեն նման գազանության պատասխանատուներին պատժելու համար», – ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ կատարվածը լուրջ լարվածություն է ստեղծել հանրության ներսում, եւ Ստեփանակերտի իշխանությունները եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորները պետք է լուրջ քայլեր կատարեն այդ լարվածությունը եւ տհաճ տրամադրությունները մեղմելու համար:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728