Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի պատասխանը «էմոցիոնալ չի լինելու, բայց միանշանակ  համարժեք կլինի»

Փետրվար 13,2015 11:57

Քիչ հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում կմեկնարկի ԲՀԿ խորհրդի ընդլայնված նիստը, որին կմասնակցեն նաեւ ԲՀԿ խմբակցության անդամները, տարածքային կառույցների ղեկավարները:

Պատվիրակներն արդեն ժամանում են եւ հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նրանք միաբերան պնդում են, որ բոլոր հարցերին կպատասխանեն խորհրդի նիստից հետո:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում միայն փաստեց, որ Սերժ Սարգսյանի ելույթին ԲՀԿ-ի պատասխանը «էմոցիոնալ չի լինելու, բայց միանշանակ  համարժեք կլինի»:

Մանրամասները՝ առաջիկայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728