Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդները պայքարում են հավաքականում տեղ ունենալու համար

Փետրվար 16,2015 12:30

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ավարտվում է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը: Դրանից առաջ հարաբերությունները պարզել էին կանայք, որտեղ առաջատարները հաստատել են իրենց բարձր կարգը:

Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճել են.
48 կգ. Էլեն Գրիգորյան՝ երկամարտի 110 կգ
53 կգ. Աննա Գովելյան՝ 146
58 կգ. Շուշան Հակոբյան՝ 140
63 կգ. Իզաբելա Յայլյան՝ 192
69 կգ. Սոնա Պողոսյան՝ 196
75 կգ. Արեւիկ Պապիկյան՝ 171
+75 կգ. Հռիփսիմե Խուրշուդյան՝ 235

Վնասվածքից ապաքինվելու պատճառով պայքարին չի մասնակցել Մելինե Դալուզյանը:

Առաջնության արդյունքներով կազմավորվել է կանանց հավաքականը, որը կնախապատրաստվի տարվա գլխավոր մեկնարկին՝ նոյեմբերին Հյուսթոնում կայանալիք աշխարհի առաջնությանը, որի եւ նախորդ առաջնության արդյունքների հանրագումարով կպարզվի, թե Հայաստանը քանի՞ մասնակից կունենա Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերում: Իսկ մինչ այդ կընտրվեն 3 կամ 4 լավագույնները, որոնք հանդես կգան ապրիլի սկզբին Թբիլիսիում մեկնարկող կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:
Կանանցից հետո ասպարեզը տրամադրվել է տղամարդկանց: Արդեն հայտնի են դարձել վեց քաշային կարգերի հաղթողներն ու մեդալակիրները: Ոսկե մեդալի արժանացել են. 56 կգ. Դավիթ Դավայան՝ 221 կգ, 62 կգ՝ Սմբատ Մարգարյան՝ 250, 69 կգ. Վանիկ Ավետիսյան՝ 300, 77 կգ. Ժորժ Եղիկյան՝ 301, 85 կգ. Աղասի Աղասյան (նկարում)՝ 330, 94 կգ՝ Մկրտիչ Մկրտչյան՝ 336: Այսօր առաջնությունը կավարտվի 105 եւ +105 կգ քաշայինների պայքարով:

Հայաստանի առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 110 ծանրորդ. 30 կին եւ 80 տղամարդ:

«Առավոտ» օրաթերթ
14.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728