Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. «Մենք ուրախ ենք եւ երջանիկ»

Փետրվար 23,2015 11:55

«Մենք ուրախ ենք եւ երջանիկ»,- դուրս գալով ԲՀԿ խմբակցության նիստից՝ լրագրողներին ասաց խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Ի դեպ, նա բավական բարձր տրամադրություն ուներ:

Lyova-KhachatryanԹե ինչի համար են այդքան ուրախ եւ երջանիկ՝ լրագրողների հարցերին  Լյովա Խաչատրյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կտա մամուլի խոսնակը:

Իսկ մինչ այդ ԲՀԿ մամուլի խոսնակ  Տիգրան Ուրիխանյանը լրագրողների տարատեսակ հարցերին միեւնույն պատասխանն էր տվել՝ «ամեն ինչի մասին պատշաճ կտեղեկացվեք»: Տիգրան Ուրիխանյանը նույնիսկ արտասանեց. «Գործն է անմահ, լավ իմացեք,

Որ ապրում է դարեդար,

Հազար երնեկ, ով իր գործով

Կապրի հավերժ, դարեդար»:

Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը նույնպես բարձր տրամադրություն ուներ:

Tigran_Urikhanyan

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728