Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչն ելույթ է ունեցել Կոլումբիայի համալսարանում

Մարտ 10,2015 13:32

Մարտի 4-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հայ ուսանողական միության կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախ. Ձեռքբերումներն ու մարտահրավերները լարված տարածաշրջանում» միջոցառմանը:

Արցախի ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով, ուր անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, Արցախի պատմությանը, խորհրդային շրջանի զարգացումներին, Ղարաբաղյան շարժման ձևավորմանն ու ներկա փուլին:

Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին՝ կապված ԼՂՀ քաղաքական և տնտեսական զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների ու հակամարտության խաղաղ կարգավորման հետ:

Միջոցառմանը ներկա են եղել Կոլումբիայի համալսարանի ուսանողներ և դասախոսներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցը:

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031