Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ավտոմեքենաներով են երթեւեկում ռուսական աստղերի զավակները (ֆոտոշարք)

Մարտ 10,2015 15:08

Ռուսաստանի հանրահայտ մարդկանց զավակները հաճախ երթեւեկում են ավելի թանկ ավտոմեքենաներով, քան իրենց ծնողները:

Մոսկվայի «Սպարտակի» նախկին սեփականատիրոջ դուստրը` Դիանա Չերվիչենկոն, որ դեռ դպրոցական է, ընկերոջ հետ հանդիպմանը գնում է «Մայբախով»: Եվ քանի որ նա դեռ 18 տարեկան չկա, նրան ամենուր ուղեկցում է անձնական վարորդը: Աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաներից համարվող այդ «Մայբախը» արժե 30 միլիոն ռուբլի:

AVTO1chervichenkoՀամաշխարհային թենիսի նախկին աստղ Եվգենի Կաֆելնիկովի դուստրը` 16-ամյա Լեսյան, վարում է 5 մլն. ռուբլի արժողությամբ սեւ գույնի Porshe Cayanne: Աղջնակը սպասում է 18 տարին լրանալուն, որպեսզի հայրը իրեն նվիրի նոր Porshe Panamera:

AVTO2lesyaՌուսական առաջին ալիքի գլխավոր պրոդյուսեր եւ «Լիգա TV»-ի տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Ֆայֆմանի որդի Սեմյոնի մեքենան Մոսկվայի ավտոսիրողների նախանձի առարկան է: Պատանուն սպասարկում է սպիտակ Mercedes-Benz G, որն արժե 10 միլիոն ռուբլի:

AVTO3faytmanԱշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` eurosport.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    ասենք թե: դուք ուիրշ անհանգստանալու բան չունեք: հա աշխարհում կան հարուստ մարդիկ: ձեզ ինչ: ուղղակի այս գրվածի իմաստը չեմ հասկանում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031