Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիան նպատակահարմար չի գտնում մասնակցությունը Բաքվում անցկացվելիք Եվրոպական մարզական խաղերին

Մարտ 11,2015 14:34

Հաշվի առնելով փաստը, որ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ, ավելին՝ պաշտոնական Բաքվի վերաբերմունքը Հայաստան պետությանն ու հայ ազգին թշնամական է, նկատի ունենալով հանգամանքը, որ Ադրբեջանն այսօր էլ շարունակաբար Հայաստանի եւ հայկական Արցախ պետության տարածք դիվերսիոն թափանցման փորձեր է կատարում, որոնց խափանման ժամանակ զոհվում եւ հաշմվում են հայ քաջարի զավակներ, ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Նպատակահարմար չենք գտնում մասնակցությունը հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական մարզական խաղերին: Բաքվում նման միջոցառման մասնակցելն անթույլատրելի ենք համարում հատկապես հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ ողջ առաջադեմ մարդկության կողմից ոգեկոչման, հիշատակման արարողություններին Թուրքիան եւ իր կրտսեր եղբայր Ադրբեջանը թատերականացված կեղծ շոուներ են հակադրում եւ այդ կերպ փորձում տպավորություն ստեղծել:

 

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031