Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակցիների  «սեւ փողերը»  Վրաստանի սահմանին  հայտնաբերվել են

Մարտ 12,2015 12:59

Նրանք ստորագրել են չհեռանալու մասին:

 

Սպիտակի բնակիչ,1986թ. ծնված Արկադի Աջամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նպատակ ունենալով ՀՀ-ից  Վրաստանի Հանրապետություն մաքսանենգ եղանակով տեղափոխել խոշոր չափերով գումար եւ դրա համար նախնական համաձայնության գալով համաքաղաքացի,1978թ.  ծնված Դավիթ Օհանյանի  հետ, վերջինիս միջոցով 2014թ. հուլիսի 31-ին կազմակերպել է թույլատրված չափը գերազանցող, 14 միլիոն 973 հազար 280 ՀՀ դրամին համարժեք 36 հազար 880 ԱՄՆ դոլարի եւ  5 միլիոն 430 հազար  դրամին համարժեք 10 հազար եվրո գումարի մաքսանենգ տեղափոխումը Վրաստան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դ. Օհանյանը  Ա. Աջամյանից ստանալով նշված գումարները,  դրանց հայտնաբերումը դժվարացնելու նպատակով 36 հազար 880 դոլարի մի մասը թաքցրել է  գոտկատեղում, մի այլ  մասը եւ 10 հազար եվրոն տեղադրել գրպաններում, իսկ 10 հազար դոլարը փոխանցել է իր հետ Վրաստան մեկնող Նորայր Թորոսյանին՝ վերջինիս չտեղեկացնելով հանցավոր նպատակի մասին: Դ. Օհանյանը նույն օրը ժամանել  է «Բագրատաշեն» մաքսակետ, փորձել է ՀՀ-ից մաքսային սահմանով Վրաստան տեղափոխել վերոհիշյալ գումարները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն  ավարտին չի հասցրել:

Արկադի Աջամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215 հոդվածի 1-ին մասով, Դ. Օհանյանին` 34-215 հոդվածի 1-ին մասով:  Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն այժմ ընթանում է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031